
«Աղթամար» պատկերագիրքը ամփոփում է Հրայր Բազե Խաչերյանի և ստեղծագործական խմբի՝ շուրջ երեք տասնամյակի ընթացքում Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցական համալիր կատարած 34 հետազոտական արշավների արդյունքները։
Պատկերագիրքն աչքի է ընկնում եկեղեցու բարձրաքանդակների և մանրանկարների թեմատիկ համադրումներով,
քանդակների գծապատկերներով, որոնց հեղինակը գրաֆիկ դիզայներ, լուսանկարիչ, գրքի համահեղինակ Լիլիթ Խաչատրյանն է։
Գրքի առաջին օրինակը հեղինակները նվիրեցին Մատենադարանին:


