ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ Պ.Գ.Թ. ԱՐՓԵՆԻԿ ՂԱԶԱՐՈՍՅԱՆԻ «ԳԵՂԱՄԱ ԵՐԿՐԻ ԳՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ ԵՎ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Մատենդարանի հրատարակչությունը «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության աջակցությամբ լույս է ընծայել Մատենադարնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ Արփենիկ Ղազարոսյանի «Գեղամա երկրի գրչության կենտրոնները և ձեռագրական ժառանգությունը» մենագրությունը:

Գրքում ներկայացված են Գեղամա երկրի (Սևանի ավազանի) գրչության կենտրոնների պատմությունը և այնտեղից մեզ հասած ձեռագրական հարուստ ժառանգությունը։ Տարածաշրջանում հատկապես մեծ է եղել Սևանավանքի որպես ուսումնագիտական և գրավոր մշակույթի կենտրոնի դերը։ Նախատեսված է Հայոց պատմությամբ և մշակույթով զբաղվող մասնագետների և ընթերցող լայն հասարակայնության համար։

Գիրքը լույս է տեսել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի երաշխավորությամբ:

Խմբագիրներ՝ պ.գ.դ. Կարեն Մաթևոսյան, ա.թ. Աստղիկ Մուշեղյան:

Տե՛ս առաջաբանի հղումը:

Կիսվել