ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՎԱԳ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ, ԱՐՎԵՍՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ՀՐԱՎԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 95-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
Միջոցառման շրջանակում կայացավ Հրավարդ Հակոբյանի «Խիզանի մանրանկարչության արվեստանոցը» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև «Կյանքը Մատենադարանում» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որը նվիրված է գիտնականի կյանքին և գործունեությանը: Միջոցառմանը շնորհավորական ուղերձներով հանդես եկան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը, Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Վարդան Ազատյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, Մատենադարանի միջնադարյան արվեստի բաժնի ղեկավար

