ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՎԵՆԵՏԻԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎՈ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը Վենետիկում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանին հայտնել է խորին երախտագիտություն՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության ձեռագրական ժառանգության պահպանությանն ուղղված ծրագրերին և միջոցառումներին ցուցաբերած նշանակալի աջակցության համար։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև այդ ուղղությամբ Մատենադարանի առաջիկա ծրագրերն ու նախաձեռնությունները, քննարկվել են համագործակցության հետագա զարգացման հնարավորություններն ու համատեղ իրականացվելիք աշխատանքները։

Կիսվել