ՀՈԳԵՎՈՐ-ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ՝ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԿԵՏ
2026 թվականի հուլիսի 24-ին 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում տեղի ունեցավ ավանդույթի ուժ ստացած կլոր սեղան-քննարկումը՝ Մատենադարանի ղեկավար անձնակազմի և հայ հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկմանը մասնակցում էին հայ հոգևոր-ձեռագրական կենտրոնների՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Երուսաղեմի Հայոց պատրիարքության, Պոլսի Հայոց պատրիարքության, Մխիթարյան միաբանության, Զմմառու պատրիարքական կղերի միաբանության ներկայացուցիչները։ Հրավիրյալների թվում էին

