ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԼՈՆԴՈՆԻ ԱՃՈՒՐԴՆԵՐՈՒՄ ՎԱՃԱՌՎԱԾ ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԱՆԳԼԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԱՑՈՒՑԱԿԸ
Մատենադարանի հրատարակչությունը լույս է ընծայել Տեր Ներսես ավագ քահանա (Վրեժ) Ներսեսյանի՝ «A Catalogue of Armenian Manuscripts Sold by London Auction Houses» ձեռագրացուցակը, որն առաջին անգամ մեկտեղում է Լոնդոնի հեղինակավոր աճուրդի տներում վաճառված հայերեն ձեռագրերի նկարագրությունները։ Հրատարակությունը եզակի նշանակություն ունի ձեռագրագիտական ուսումնասիրությունների համար։ Այն ամփոփում է ավելի քան քառասուն տարվա աշխատանքի արդյունքը՝ ներառելով 1974–2016 թվականներին Sotheby’s,

