ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԽԻԶԱՆԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԱՆՈՑԸ․16-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋ-17-ՐԴ ԴԱՐ ՊԱՏԿԵՐԱԳԻՐՔ-ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ
Մատենադարանի հրատարակչությունը լույս է ընծայել ավագ գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանի «Խիզանի մանրանկարչության արվեստանոցը․16-րդ դարի վերջ-17-րդ դար(Մատենադարանի հավաքածու)» պատկերագիրք-ուսումնասիրությունը։ Գիրքը նվիրված է հայ ձեռագրարվեստի խոշոր կենտրոններից մեկի՝ Խիզանի 16-17-րդ դարերի մանրանկարչության առանձնահատկությունների ուսումնասիրությանը։ Խմբագիր՝ Լուսինե ՍարգսյանՁևավորումը՝ Մարտիրոս Տոլմաճեանի Պատկերագիրքը լույս է տեսել «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի աջակցությամբ։ Ուսումնասիրության առաջաբանին կարող եք ծանոթանալ այստեղ։

