ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ Մատենադարան են այցելել Շվեյցարիայի Դաշնային արտաքին գործերի դեպարտամենտի Զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալության գլխավոր տնօրեն Պատրիսիա Դանցին և Շվեյցարիայի Դաշնային ներքին գործերի դեպարտամենտի Մշակույթի դաշնային գրասենյակի տնօրեն Կարին Բախմանը։ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց են կատարել թանգարանում, այցելել Վերականգնման բաժին և մասնավորապես ծանոթացել Արաբատառ


