ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂՆԵՐԸ՝ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Կիլիկիա» մատենադարանում պահվող ձեռագրական արժեքավոր հավաքածուների պահպանության և վերականգնման առաքելությամբ Լիբանանում են Մատենադարանի ավագ վերականգնողներ Սուսաննա Բարսեղյանը և Չինար Մկրտչյանը։

Առաքելությունն իրականացվում է «Զովեր Քնսթրաքշն» ընկերության հովանավորությամբ՝ ի դեմս հիմնադիր, բարերար Արա Ավետիսյանի։ Աջակցությունն ուղղված է ձեռագրերի անվտանգ պահպանությանն ու դարերի ընթացքում վնասված մատյանների վերականգնմանը։

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա Վեհափառի անունից երախտագիտություն է հայտնվել բարերարին՝ հայ հոգևոր և ձեռագրական կենտրոնների գրավոր ժառանգության պահպանությանն ու վերականգնմանը ցուցաբերած հետևողական նյութական և բարոյական աջակցության ու հոգատարության համար։

Կիսվել