
Գրքում հանգամանալից ուսումնասիրությամբ ներկայացվում է 13-րդ դարի մատենագիր, հասարակական-քաղաքական և եկեղեցական գործիչ Գրիգոր վարդապետ Սկևռացու կյանքն ու ստեղծագործությունը: Բանասիրական, մատենագիտական և աղբյուրագիտական ուսումնասիրությամբ առաջ են քաշվում նոր վարկածներ ու տեսակետներ, ձեռագրական վերլուծության միջոցով բերվում են նոր փաստեր, որոնց հիման վրա փորձ է արվում որոշակի պարզություն մտցնել Գրիգոր Սկևռացուն վերագրված վիճելի երկերի հեղինակային պատկանելության հարցում և հնարավորինս ամբողջացնել նրա կենսագրությունն ու մատենագրական ժառանգությունը:
Խմբագիր՝ Գուրգեն Գասպարյան
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը երախտագիտություն է հայտնում «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ին սույն գրքի հրատարակությանն աջակցելու համար։
Գրքի առաջաբանը տե՛ս այստեղ:
