
Մատենադարանի պատվիրակության՝ Բեյրութ կատարած այցի շրջանակում տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը հոկտեմբերի 20-ին «Աղվանից կաթողիկոսությունը Հայոց եկեղեցու նվիրապետական համակարգում» թեմայով բանասախոսություն է ներկայացրել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության դպրեվանքում:
Տնօրենի տեղակալն այցելել է նաև Բեյրութի «Մխիթարեան հայրերի» վարժարան, հանդիպել տեսչությանը և ծանոթացել վարժարանի աշխատանքներին:
