
Նոյեմբերի 6–7-ը Մատենադարանի տնօրենի՝ գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը մասնակցել է Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի Հայագիտության ամբիոնի հիմնադրման 10-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին՝ փոխանցելով Մատենադարանի տնօրենի շնորհավորական ուղերձը։
Հոբելյանի շրջանակում անցկացված «Հայկական քրիստոնեությունը դարերի խորքից․ շարունակականություն և բազմազանություն» խորագրով միջազգային գիտաժողովում Վահե Թորոսյանը հանդես է եկել «Հայ-լատին եկեղեցական հարաբերությունների քաղաքական ծալքերը XII–XIV դարերում» թեմայով զեկուցմամբ։

