ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԻՋՆԱԴԱՐԱԳԻՏԱԿԱՆ 12-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել գիտաժողովի համակարգող, Մատենադարանի ավագ գիտաշխատող Խաչիկ Հարությունյանը։

Նոյեմբերի 26–28-ը Մատենադարանում անցկացվող գիտաժողովը նվիրված է հայ ականավոր երաժշտագետ Նիկողոս Թահմիզյանի ծննդյան 100-ամյակին։ Նրա աշխատությունները կարևոր ներդրում են հայ միջնադարյան երաժշտության և խազագրության ուսումնասիրության մեջ։

Գիտաժողովի շրջանակում Հայաստանի և արտերկրի գիտնականները զեկուցումներ են ներկայացրել միջնադարագիտության տարբեր թեմաների շուրջ։

Գիտաժողովն անցկացվում է Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող հիմնադրամի աջակցությամբ:

Գիտաժողովը կշարունակվի մինչև նոյեմբերի 28-ը:

Տե՛ս գիտաժողովի ծրագիրը:

Կիսվել