ԻՐԱԿԱՆԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ-ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

Մխիթարի Գոշի «Գիրք դատաստանի» աշխատության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողության շտեմարան ներառվելու կապակցությամբ կազմակերպված երկօրյա միջազգային գիտաժողովի շրջանակում իրադարձություն է Զմմառի պատրիարքական կղերի միաբանությունից Մատենադարան տեղափոխված՝ «Գիրք դատաստանի» կոթողային աշխատության հնագույն ամբողջական օրինակի ցուցադրությունը: Շուրջ երեք հարյուրամյակ մատյանը չի լքել միաբանությունը: Ցուցադրության բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, արտասահմանից

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՍՐԲԱԳՈՐԾ ՁԵՌՔԵՐ» ԳՐՉԱԿԵՆՏՐՈՆ ԿՈՒՍԱՆՈՑՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎՈՒՄ 17-ՐԴ ԴԱՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

17-18-րդ դարերի Սյունիքի, Նախիջևանի և Արցախի միանձնուհիների գործն ու ավանդը գրեթե մոռացված են։ Մինչդեռ, կուսանոցներն ու այնտեղ ստեղծված ձեռագրերը հայ հոգևոր և մշակութային ժառանգության եզակի դրսևորումներ են։ Ձեռագրերը կույսերի սրբագործ ձեռքերով ստեղծված միակ վկայություններն են, որոնք ներկայացնում են նրանց կյանքը, գործը, ինչպես նաև տարածաշրջանի պատմությունն ու միջավայրը: Այս ցուցադրությունը յուրատեսակ վերաիմաստավորումն է հայ հոգևոր անցյալի

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ԱՐԱՐՉԱԳՈՐԾ ԲՆՈՒԹՅԱՆ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Համաձայն Մատենադարանի գիտացուցադրական գործունեության բազմազանության հայեցակարգի՝ կարևորվում է ոչ միայն տարատեսակ նմուշների ցուցադրությունը (ձեռագիր, թանգարանային առարկա, լուսանկար և այլն), այլև ձեռագրական ժառանգության բազմաշերտ և համակողմանի ներկայացումը։ «Արարչագործ բնության ձեռագրական խորհուրդը» խորագրով ցուցադրության շրջանակում ներկայացված են հայ և օտարալեզու ձեռագիր մատյաններ, որոնցում պատկերված են աշխարհի արարման տեսարաններ, բնության պատկերներ, լայն իմաստով՝ բնության ստեղծագործական տարերքը արտահայտող դրվագներ։

Կիսվել

ԲԱՑԱՌԻԿ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ. ՄԱՐՏԻ 10-ԻՑ ԱՊՐԻԼԻ 10-Ը ԹԱՔՈՒՑՅԱԼ ՄԱՏՅԱՆՆԵՐ. ՇՈՒՐԻՇԿԱՆԻ ԱՎԵՏԱՐԱՆ ՀՐԱՇԱԳՈՐԾ ՄԱՏՅԱՆ

Ըստ ավանդազրույցի՝ Շուրիշկանի Ավետարանը, որ հայտնի է նաև «Պապ», «Կարմիր», «Սուրբ Բարսեղ Կեսարացի» անուններով, գրվել է 1498թ․ Վանի Քաջբերունի գավառի Ասպիսնակ գյուղում։ Պատվիրատուն՝ Թուրուանդ իշխանն է, գրիչը՝ Բարսեղ քահանան։1603-1604թթ. հայերի բռնագաղթի ժամանակ Ավետարանը տեղափոխվում է Պարսկաստանի Փերիա գավառի Շուրիշկան գյուղ՝ Սբ․ Բարսեղ Կեսարացու վանք: Հնարավոր վտանգներից պաշտպանելու նպատակով Ավետարանը թաղում են հողի մեջ։Որոշ ժամանակ անց

Կիսվել

«ԱՎԵՏՈՂ ՁԵՌԱԳՐԵՐ. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ԳԱՆՁԱՐԱՆԸ» ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

«Ավետող ձեռագրեր. Մատենադարանի սուրբգրային գանձարանը» ցուցադրությունը նվիրված է չորս Ավետարանիչների պատկերագրությանը:Ընտրված ձեռագրերով և հնատիպ գրքերով ներկայացված է հայկական մանրանկարչական դպրոցների հարուստ ավանդույթը, ծաղկողների ինքնատիպությունը Ավետարանիչների կերպարների ներկայացման ձևերում, ինչպես նաև, նրանց խորհրդանիշների առանձնահատուկ խորհրդաբանությունը:Տոներին ընդառաջ՝ կներկայացվեն նաև Սուրբ ծննդյան պատկերներով բացառիկ ձեռագրեր: Սուրբ Ծնունդը, հայկական մանրանկարչության տերունական պատկերաշարի, որը Քրիստոսի կյանքը ներկայացնող մանրանկարների շարքն է,

Կիսվել

«ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՐՀԵՍՏՆԵՐ ԵՎ ԱՐՎԵՍՏՆԵՐ» ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ-ՑՈՒՑԱՍՐԱՀ

Բացառիկ հնարավորություն զգալու և ճանաչելու հայոց միջնադարի հմայքը: Ի՞նչ նյութեր են կիրառվել բարձրարվեստ մանրանկարների գույները պատրաստելիս, ի՞նչ բաղադրիչներից են ստացել միջնադարյան էլիքսիրները, ի՞նչ դեղաբույսեր են օգտագործվել և արվեստի ո՞ր տեսակներն են նպաստել մարդու մարմնի և հոգու առողջացմանը… Այցելեք Մատենադարանի «Միջնադարյան Հայաստանի հմտություններ, արհեստներ և արվեստներ» լաբորատորիա-ցուցասրահ: Ծրագիրն իրականացվել է Artbox-ի աջակցությամբ, ֆինանսավորված է Հայաստանում Եվրոպական

Կիսվել

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՈԳԵՂԵՆ ԻՐԵՐ, ՀԱՎԵՐԺԱՑԱԾ ՊԱՏԿԵՐՆԵՐ. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՎ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԳԱՆՁԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ցուցադրությանը ներկայացված են Մատենադարանում պահվող ապակե նեգատիվներ և դրանցից առաջին անգամ արտատպված լուսանկարներ, որոնք ունեն բացառիկ պատմական ու ազգագրական նշանակություն։ Ըստ լուսանկարների ընտրվել են նաև ցուցանմուշներ Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի թանգարաններից, Հայաստանի պատմության թանգարանից և Հայաստանի ազգային պատկերասրահից։ Ցուցադրության նմուշներից շատերը հանրությանն են ներկայացվում առաջին անգամ: Բացման արարողությանը ներկա են եղել հոգևոր դասի ներկայացուցիչներ, մասնակից

Կիսվել

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «1 ՏԱՐՎԱ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆԸ. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԼՐՈՒՄՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ցուցահանդեսին կհաջորդի բացօթյա համերգային ծրագիր՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբՑուցահանդեսի բացումը՝ 20.00Համերգի սկիզբը՝ 21.00 Հավաքչական գործունեությունը բոլոր ժամանակներում եղել է Մատենադարանի առաքելությունը, և այդ առումով բավական արդյունավետ է եղել նաև 2023 թ. հուլիսից-2024 թ. հուլիսն ընկած ժամանակահատվածի հավաքչական գործունեությունը: «1 տարվա ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆԸ» ցուցադրությունը հաստատումն է այն իրողության, որ ձեռագրերի, արխիվային փաստաթղթերի ու հնատիպ գրքերի տունդարձը

Կիսվել

«ՊԱՏԿԵՐԻ ՊՈԵԶԻԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մայիսի 2֊-ից Մատենադարանում կբացվի «Պատկերի պոեզիան» խորագրով ցուցադրությունը` նվիրված Անդրե Սևրուգյանի 130-ամյակին: Այն իրականացնում է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների հետ համագործակցությամբ: Անդրե Սևրուգյանը ստեղծագործում էր հիմնականում պարսկական գեղանկարչության ու մանրանկարչության ոճով: Արվեստագետը սերտորեն կապված էր հայ ժողովրդի ու նրա պատմական անցյալի հետ։ Առավել հայտնի են նրա

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԸՆԾԱՅԱԲԵՐՄԱՆ ՍՐԱՀՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՆՎԻՐԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ. ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՏՈՒՆԴԱՐՁԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Մատենադարանի Ընծայաբերման սրահում բացվել է «Նվիրական անուններ. մատյանների տունդարձը» խորագրով ցուցադրությունը, որին ներկայացված են խոշոր նվիրատուների՝ Մատենադարանին երբևէ ընծայաբերած ձեռագրերի, արխիվային նյութերի և հնատիպ գրքերի բացառիկ հավաքածուներ:Ցուցադրության արժևորվում է ևս մեկ մեծարժեք մատյանի նվիրատվությամբ։Մաշտոցյան Մատենադարանի հավաքածուն համալրվել է բարերար Վահե Բադալյանի՝ Մատենդարանին ընծայաբերած Հովհաննես երեցի ընդօրինակած ևս մեկ Ավետարանով: Ձեռագիրը գրվել է 1454թ Բաղեշի (Բիթլիսի)

Կիսվել