ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՍՏԵՓԱՆՈՍ ԵՐԵՑ ՀԱԶԱՐՋՐԻԲԵՑՈՒ «ՀԱՆԳԻՏԱԳԻՐՔ» ՄԱՏՅԱՆԻ ԲՆԱԳԻՐԸ

Ստեփանոս Երեց, «Հանգիտագիրք», բնագիրը պատրաստեցին և աշխարհաբարի փոխադրեցին Թամարա Մինասյանը, Լուսինե Թումանյանը, գլխ. խմբագիր՝ Վահան Բայբուրդյան, խմբագիր՝ Հասմիկ Կիրակոսյան, «Ալիք» տպարան, Թեհրան, 2017 թ., 330 էջ + 8 նկար   Հայ պատմագրությունը հարստացավ ևս մեկ սկզբնաղբյուրով: Ստեփանոս Երեց Հազարջրիբեցու «Հանգիտագրքի» բնագրի և աշխարհաբար փոխադրության ամբողջական  հրատարակությամբ առաջին անգամ շրջանառության մեջ է մտնում մի երկ, որը

Կիսվել

«ԲԱՆԲԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ» N24

«Բանբեր Մատենադարանի», Հմր 24, Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարան, Երևան, 2017 թ., 318 էջ   «Բանբեր Մատենադարանի» հանդեսի հերթական՝ 24-րդ համարում ընդգրկված են հայ արվեստաբանության զարգացման, մասնավորապես մանրանկարչության ուսումնասիրման բնագավառում անգնահատելի ներդրում ունեցած ականավոր գիտնական Սիրարփի Տեր-Ներսեսյանի 120-ամյակին նվիրված երիտասարդական գիտաժողովի (գիտաժողովն անցկացվել է 2016թ. դեկտեմբերի 1-3) նյութերի ընտրանի, պատմաբանասիրական այլևայլ հարցերի նվիրված հոդվածներ,

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՆՆԱ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻ «ՏՕՆԱՊԱՏՃԱՌ ԺՈՂՈՎԱԾՈՒ. ՄԱՍ Ա.» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Աննա Օհանջանյան, «Տօնապատճառ ժողովածու. Մաս Ա.», Մայր աթոռ Ս. Էջմիածնի հրատարակչություն, 2017թ., 320 էջ  «Էջմիածին» հրատարակչությունը հրատարակել է Մատենադարանի Բնագիտության և բժշկագիտության բաժնի ավագ գիտաշխատող Աննա Օհանջանյանի «Տօնապատճառ ժողովածու. Մաս Ա.» աշխատությունը, խմբագիր՝ Գէորգ Տէր-Վարդանեան։ Գիրքը ներկայացնում է Վարդան Հաղբատեցու, Վարդան Արևելցու և Հովհաննես Գանձակեցու խմբագրության Տոնապատճառի առաջին տասնչորս՝ Դավթի և Հակոբոսի տոնից մինչև Տյառնընդառաջի

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՆԱՀԻՏ ԱՍՏՈՅԱՆԻ «ԲՈՒՐՍԱՅԻ ՆԱՀԱՆԳԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԵՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ» ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Անահիտ Աստոյան, «Բուրսայի նահանգի հայության տնտեսական վիճակը և նյութական կորուստները հայոց ցեղասպանության տարիներին», Երևան, ՀՀ ԳԱԱ ‹‹Գիտություն›› հրատարակչություն, 2017, — 320 էջ + 40 էջ ներդիր։ ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը հրատարակել է Մատենադարանի Արխիվային բաժնի ավագ գիտաշխատող Անահիտ Աստոյանի «Բուրսայի նահանգի հայության տնտեսական վիճակը և նյութական կորուստները Հայոց ցեղասպանության տարիներին» ուսումնասիրությունը:   Գրքում հայկական

Կիսվել

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՎԵԼ Է

ՀՀ Կառավարությունը  «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի վերակազմավորելու մասին որոշում է ընդունել:  Կառավարության որոշումն ու Մատենադարանի նոր կանոնադրությունը տե՛ս այստեղ:

Կիսվել

15-ՐԴ ԴԱՐԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՁԵՌԱԳՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

Ս. թ. հուլիսի 18-ին, ժամը 12:00-ին Մաշտոցի անվան Մատենադարանի Վիրտուալ դահլիճում տեղի ունեցավ Մատենադարանի նվիրատուներ Հրայր Դադայանի և Հռիփսիմե Դադայան-Բարնակյանի Մատենադարանին նվիրաբերած, 1471 թ. Երուսաղեմում ընդօրինակված Ավետարանի ցուցադրությունը և պարգևատրման արարողությունը:Արժեքավոր այդ ձեռագիրը, որը հայտնի է «Հրաշափառ», «Հրաշագործ» Ավետարան անունով, պահվել է Արևմտյան Հայաստանի Չարսանջակ գավառակի Գոդառիճ գյուղի Սբ. Գևորգ եկեղեցում: Ավետարանի պատվիրատուն է Խոջա

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԼԵՎՈՆ ԽԱՉԻԿՅԱՆԻ «ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԵՐԿՐՈՐԴ ՀԱՏՈՐԸ

Լևոն Խաչիկյան, «Աշխատություններ», հատոր Բ, «Նաիրի» հրատարակչություն, 544 էջԿազմող՝ Շուշանիկ Խաչիկյան, խմբագիր՝ Պարույր Մուրադյան Մատենադարանը հրատարակել է ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի «Աշխատությունների» Բ հատորը։ Հատորն ամփոփում է հեղինակի՝ հայոց միջնադարյան իշխանական տների ու վարչական կազմավորումների, գաղթօջախների ու բնակավայրերի պատմությանը վերաբերող ուսումնասիրությունները՝ գրված ձեռագրական նոր նյութերի հիման վրա, քննական վերլուծության նոր մեթոդով։ Գրքում ուսումնասիրված են նաև հայոց

Կիսվել

ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ «ԲԱՐՈՅԱԽՈՍ»-Ի ՏԱՐԱԼԵԶՈՒ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻՆ

2017 թ. հունիսի 15-17-ը Փարիզի Սորբոնի համալսարանում տեղի ունեցավ «Ֆիզիոլոգոս»-ն Արևելքի և Արևմուտքի միջև. բնության մասին վաղ քրիստոնեական մի բնագրի տարածումն ու փոխակերպումը» (“The Physiologus between East and West. Diffusion and Transmission of an Early Christian text on Nature”) թեմայով միջազգային գիատաժողով:  Հավանաբար II դարի վերջում Ալեքսանդրիայում գրված այդ հունարեն երկում նկարագրվում են զանազան իրական

Կիսվել

«ԼԵՀԱՀԱՅԵՐ. ԳՐՉՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ». ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

2017 թ. մայիսի 31-ին, ժամը 17:00-ին Մատենադարանում բացվեց «Լեհահայեր. Գրչության ավանդույթներ» խորագրով ցուցադրությունը։  Այն նվիրված է Լվովում հայկական թեմի հիմնադրման 650-ամյակին: Սա Մատենադարանում կազմակերպվող առաջին ցուցադրությունն է, որը նվիրված է լեհահայ գրչությանը:   Բացմանը ներկա էին բարձրաստիճան հյուրեր, մասնավորապես՝ ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին տիկնոջ հետ, Լիտվայի Հանրապետության արտակարգ և

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՔՐԻՍՏԻՆԵ ԿՈՍՏԻԿՅԱՆԻ «ՑՈՒՑԱԿ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՐՍԿԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Քրիստինե Կոստիկյան, «Ցուցակ Մատենադարանի պարսկերեն ձեռագրերի», Երևան, «Նաիրի» հրատարակչություն, 2017 թ., 348 էջ   Մատենադարանի Արաբատառ ձեռագրերի նկարագրության և ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական պ.գ.թ. Քրիստինե Կոստիկյանի հեղինակած «Ցուցակ Մատենադարանի պարսկերեն ձեռագրերի» հատորն ընդգրկում է Մատենադարանում պահվող 450 պարսկերեն ձեռագրերի նկարագրությունը: Հեղինակի կողմից աշխատանքը կատարվել է 2005-2016 թթ.` առաջնորդվելով իսլամական ձեռագրերի նկարագրության ու ձեռագրացուցակների պատրաստման

Կիսվել