Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 75-ամյակը

Մաշտոցյան Մատենադարանի պատմության մեջ հազվադեպ են այն գործիչները, որոնք անկախ իրենց գործունեության հետագա ընթացքից, անգամ քաղաքական ասպարեզ մուտք գործելուց հետո, հավատարիմ են մնացել իրենց կոչմանն ու առաքելությանը, մնացել են մատենադարանցի՝ շարունակելով իրենց գիտական ուղին: Այս շարքում իր արժանի տեղն ունի անվանի հայագետ-արևելագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, Հայաստանի հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որի ծննդյան 75-ամյակն է

Կիսվել

ԿԱՐԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է «Ս. ՍԱՀԱԿ-Ս. ՄԵՍՐՈՊ» ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆՈՎ

Դեկտեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հարկի ներքո, Գարեգին Ա կենտրոնի դահլիճում Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ շքանշանների հանձնման հանդիսավոր արարողություն:   Նորին Սրբությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» պատվո բարձր շքանշան հանձնեց Մաշտոցյան Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանին՝ ի գնահատություն հայրենի երկրին և հայ

Կիսվել

«Հայկական որմնանկարչություն. գիտական հոդվածների և նյութերի ժողովածու» գրքի շնորհանդես

Դեկտեմբերի 3-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ «Հայկական որմնանկարչություն. գիտական հոդվածների  և նյութերի ժողովածու» գրքի շնորհանդեսը։ Հրատարակության մեջ առաջին անգամ, գրեթե ամբողջական ընդգրկմամբ, ներկայացվում է հայկական որմնանկարչությունը՝ հնագույն շրջանից մինչև մեր օրերը։  Գիրքը տպագրվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի երաշխավորությամբ, «Վիկտորիա» միջազգային բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ, «Տիգրան Մեծ» տպագրատանը։ Ժողովածուն պարունակում է հոդվածներ և նյութեր

Կիսվել

Մահացել է Էդվարդ Բաղդասարյանը

Նոյեմբերի 30-ին կյանքից հեռացավ Մատենադարանի երկարամյա աշխատակից, պատմական գիտությունների թեկնածու Էդվարդ Բաղդասարյանը: Էդվարդ Բաղդասարյանը ծնվել է 1933 թ. մայիսի 25-ին Երևանում: 1953-1958 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: 1959 թվականից աշխատել է Մաշտոցյան Մատենադարանում: 1970 թ. պաշտպանել է թենածուական ատենախոսություն՝ նվիրված 13-րդ դարի ականավոր մատենագիր Հովհաննես Երզնկացուն և նրա խրատական արձակին:Էդվարդ Բաղդասարյանը երկար

Կիսվել

Դարիգա Նազարբաևայի այցը Մատենադարան

Պաշտոնական այցով Երևան ժամանած Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 15-ին ՀՀ նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի ուղեկցությամբ այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերին դիմավորեցին Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը և գիտնական քարտուղար Վահեն Թորոսյանը: Պաշտոնյաները շրջայց կատարեցին Մատենադարանի թանգարանային համալիրում: Այցի ավարտին Դարիգա Նազարբաևան և պատվիրակության անդամները շնորհակալություն հայտնելով, նշեցին, որ խորապես տպավորված

Կիսվել

ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Նոյեմբերի  11-ին պաշտոնական այցելությամբ Հայաստան ժամանած Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը  Մաշտոցյան Մատենադարանի դահլիճում մասնակցեց Հայաստանի Դիվանագիտական դպրոցի նախաձեռնությամբ  հրավիրված զրույց-քննարկմանը, որին ներկա էին Դիվանագիտական դպրոցի սաները և Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներ: Ռուսաստանի ԱԳ նախարարին դիմավորեցին Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը և Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը: Այցի ավարտին  պաշտոնյային փոխանցվեց Մատենադարանի հրատարակած պատկերագրքերը:

Կիսվել

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

2019թ. նոյեմբերի 8-ին Մաշտոցյան Մատենադարանի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Մատենադարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր: Հուշագրի ստորագրումը կնպաստի երկու հաստատությունների միջև համագործակցության ամրապնդմանը և զարգացմանը: Հնարավորություն կընձեռի իրականացնել գիտական ծրագրերի համատեղ մշակում և իրագործում, մասնագետների փոխայցելություններ, համատեղ ցուցադրությունների և գիտաժողովների կազմակերպում, ձեռագրերի, վավերագրերի ու տպագիր հազվագյուտ նյութերի թվային պատճենների փոխանակում, հոդվածներով և մատենագրական-պատմական արժեքավոր նյութերի

Կիսվել

ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԱՐՔԱՅԱԶՆԻ ԱՅՑԸ ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

2019 թ. հոկտեմբերի 29-ին Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանի և ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուիի ուղեկցությամբ Մաշտոցյան Մատենադարան այցելեց Ռումինիայի արքայազն Ռադուն: Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի և գիտնական քարտուղար Վահե Թորոսյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին Մատենադարանի թանգարանային համալիրում և ծանոթացան հայ ձեռագրական ժառանգությանը:

Կիսվել

Նոր հրատարակություն

Լույս է տեսել “Cilician Armenia In The Perceptions Of Adjacent Political Entities” (Կիլիկյան Հայաստանը սահմանակից պետական միավորների ընկալումներում) պատմաբանասիրական ժողովածուն: Գիրքը տպվել է «Գիտություն» հրատարակչությունում ամերիկյան Դոլորես Զոհրաբ Լիբման հիմնադրամի հովանավորությամբ: Ներկա հրատարակությունը հեղինակների՝ Ազատ  Բոզոյան (խմբագիր), Վահան Տեր-Ղևոնդյան, Ռուստամ  Շուքուրով, Գագիկ  Դանիելյան, 2016թ.-ի աշխատության անգլերեն տարբերակն է: Թարգմանությունը կատարել է  Անահիտ Մարտիրոսյանը, անգլերեն տարբերակի

Կիսվել