ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Վերջին տարիներին Մատենադարանի ղեկավարության վարած քաղաքականության արդյունքում հայագիտական այս կենտրոնում լուծվել է կարևորագույն խնդիրներից մեկը՝ սերնդափոխության հարցը: Այսօր Մատենադարանի անվանի և վաստակավոր գիտնականների կողքին աշխատում են երիտասարդներ, որոնցից շատերն արդեն մասնակցել են միջազգային գիտաժողովների Հայաստանում և արտերկրում, տպագրել մի շարք հոդվածներ: Երիտասարդների գիտական ակտիվության ևս մեկ վկայություն կարելի է համարել սույն թվականի մարտի 22-23-ին Մատենադարանում