ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿ

Մայիսի 16-ին Տավուշի մարզում՝ Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում, մեկնարկեց «Դպրոցական Մատենադարան» կրթական ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով և Մաշտոցյան Մատենադարանի համատեղ ֆինանսավորմամբ։ Ծրագիրը ներառում է շրջիկ ցուցադրություն և վարպետաց դաս, որի շրջանակներում մարզի Իջևան քաղաքի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի, թիվ 5 միջնակարգ դպրոցի, Վազաշեն և Գանձաքար գյուղերի միջնակարգ դպրոցի աշակերտները ծանոթանում են Մատենադարանի պատմությանը, ձեռագիր ժառանգությանը, ինչպես նաև մշտական ցուցադրությանը։ Շրջիկ ցուցադրության գործնական մասը ներկայացնում է ձեռագրերի ընդօրինակման, նկարազարդման և վերականգման արվեստը։ Ամփոփելով ստացած գիտելիքները՝ մասնակիցները Մատենադարանի Վերականգման բաժնի մասնագետի օգնությամբ վերականգնում են իրենց վնասված գրքերը։

Կիսվել