![](https://matenadaran.am/wp-content/uploads/2022/10/311693773_484138540408215_3265570931051193241_n-1.jpg)
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ին, Մաշտոցյան Մատենադարանի գիտական մասնաշենքի մեծ դահլիճում տեղի կունենա անվանի հայագետ, պատմաբան Կլոդ-Արմեն Մութաֆյանի «Երուսաղեմը և հայերը» գրքի շնորհանդեսը:
Կլոդ-Արմեն Մութաֆյանի նոր գիրքը նվիրված է հայկական Երուսաղեմին։ Գրքում ներկայացված են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում և Սուրբ քաղաքում պահվող հայկական նշխարները՝ սկսած 5-րդ դարից։ Այստեղ ընթերցողը կգտնի Երուսաղեմի տարբեր եկեղեցիներում պահպանվող հայատառ խճանկարներ, Կիլիկիայի թագավորների արժեքավոր գավազաններ, պատրիարքարանում պահվող և Սալահ ադ-Դինին վերագրվող արտոնագիրը։
Գրքի կարևորագույն արժանիքներից մեկը հայ ձեռագրական մշակույթի գոհարների բացահայտումն է։ Այն ունի ուսուցողական և ճանաչողական բացառիկ նշանակություն։ Պատկերագիրքը հրատարակել է միջազգային ճանաչում ունեցող “Belle Lettre” հրատարակչատունը։
Մուտքն ազատ է: