ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐ «ՁԻՈՒ ԲԺՇԿԱՐԱՆՆԵՐԸ ԱՐԵՎԵԼՔԻ ԵՎ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՄԻՋԵՎ» ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Հոկտեմբերի 27-ին Մաշտոցյան Մատենադարանում Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտը, արևելագետ Մարատ Յավրումյանը և Մատենադարանի գիտաշխատող Օվսաննա Խաչատրյանը ներկայացրին «Ձիու բժշկարանները Արևելքի և Արևմուտքի միջև» ավստրիական հետազոտական ծրագիրը:
Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, այնուհետև Յասմին Դում-Թրագուտը ներկայացրեց «Ձիու բժշկության պատմությունը և հայկական ձիու բժշկարանները», Օվսաննա Խաչատրյանը՝ «Մատենադարանի թիվ 11161 ձեռագիրը և դրանում ընդգրկված ձիու բժշկարանը», իսկ Մարատ Յավրումյանը՝ «Թարգմանություն և գիտելիքի փոխանցում. Արաբերեն ձեռագրերը» խորագրով զեկուցումները:
Հետազոտական ծրագրի ընթացքում նախատեսվում է ձիու բժշկարաններին նվիրված գիտաժողովի և ցուցահանդեսի կազմակերպում, հոդվածների և գրքերի հրատարակում, կայքի ստեղծում:

Կիսվել