
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը նախ շնորհավորեց Արա Արազին նոր պաշտոնի կապակցությամբ և ներկայացրեց Մատենադարանի առաջնահերթ ծրագրերը։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին երկու հաստատությունների միջև համագործակցության ընդլայնումն ու համատեղ ծրագրերի մշակումը, հրատարակությունների պատրաստումը օտար լեզուներով և դրանց հասանելիության ապահովումը։