![](https://matenadaran.am/wp-content/uploads/2024/04/435313775_829830465839019_1394907585019097341_n-1024x683.jpg)
Ծրագիրը, որ իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով և Մատենադարանի համատեղ ֆինանսավորմամբ, նախատեսված է 4-6-րդ, 7-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտների համար և ներկայացնում է ձեռագրերի ընդօրինակման, նկարազարդման և վերականգնման արվեստը: Այն բաղկացած է երեք մասից՝ ծանոթություն ցուցադրությանը, տեսական և գործնական հատվածներ։
Շրջիկ ցուցահանդես-վարպետաց դասերը նպատակ ունեն սահմանամերձ բնակավայրերի դպրոցական տարիքի երեխաներին ներգրավել, հետաքրքրություն ու սեր առաջացնել հայկական միջնադարյան մշակույթի հանդեպ՝ հայկական ձեռագրերի ընդօրինակման, նկարազարդման և վերականգնման արվեստի միջոցով:
![](https://matenadaran.am/wp-content/uploads/2024/04/435220039_829830325839033_4665909429693009906_n-1024x683.jpg)
![](https://matenadaran.am/wp-content/uploads/2024/04/435317088_829830502505682_2882092580647408242_n-1024x683.jpg)