ԱՊՐԻԼԻ 26-ԻՆ ԵՎ 27-ԻՆ ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՈՎ ԵՎ ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀԱՄԱՏԵՂ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԳՈՐԾՈՂ «ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՇՐՋԻԿ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՔԱՂԱՔՈՒՄ

Ծրագիրը կազմված է երեք մասից․ ծանոթություն ցուցադրությանը, տեսական և գործնական հատվածներ։

Շրջիկ ցուցադրությունը պատկերավոր ներկայացնում է ձեռագրերի ընդօրինակման, նկարազարդման և վերականգնման արվեստը:

Տեսական հատվածում տարիքային խմբին համապատասխան ամփոփ տեղեկություն է տրվում Մատենադարանի ստեղծման և կազմավորման պատմության, ինչպես նաև մշտական ցուցադրության մասին։

Գործնականում աշակերտներն ամրապնդում են ձեռագրաստեղծման վերաբերյալ ստացած գիտելիքները, անմիջականորեն ուսումնասիրում են ձեռագրի մանրակերտը, ծանոթանում վերջինիս ստեղծման արվեստին, նրբություններին, ապա հանդես են գալիս որպես գրիչ՝ եղեգնյա գրիչով ձեռագրի մանրակերտի էջերին հանձնելով իրենց մտքերը կամ ընդօրինակում նախապես ընտրված տեքստ։

Տեղեկացնենք, որ մայիսի 15-ին և 16-ին, համապատասխանաբար՝ ժամը 14:30 և 16:30-ին Եղեգնաձորի մարզային գրադարանում կշարունակվեն վարպետաց դասերը:

Կիսվել