ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՎԱԳ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ, ԱՐՎԵՍՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ՀՐԱՎԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 95-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

Միջոցառման շրջանակում կայացավ Հրավարդ Հակոբյանի «Խիզանի մանրանկարչության արվեստանոցը» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև «Կյանքը Մատենադարանում» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որը նվիրված է գիտնականի կյանքին և գործունեությանը:

Միջոցառմանը շնորհավորական ուղերձներով հանդես եկան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը, Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Վարդան Ազատյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, Մատենադարանի միջնադարյան արվեստի բաժնի ղեկավար Նազենի Ղարիբյանը, ինչպես նաև Թեքեյան մշակութային կենտրոնի ղեկավար Ռուբեն Միրզախանյանը և բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը:

«Խիզանի մանրանկարչության արվեստանոցը» գիրքը ներկայացրեց խմբագիրը՝ Լուսինե Սարգսյանը:

Միջոցառումը վարեց՝ Մատենադարանի հրատարակչության ղեկավար Հայկ Համբարձումյանը:

Կիսվել