
Մատենադարանի հրատարակչությունը լույս է ընծայել ավագ գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանի «Խիզանի մանրանկարչության արվեստանոցը․16-րդ դարի վերջ-17-րդ դար
(Մատենադարանի հավաքածու)» պատկերագիրք-ուսումնասիրությունը։ Գիրքը նվիրված է հայ ձեռագրարվեստի խոշոր կենտրոններից մեկի՝ Խիզանի 16-17-րդ դարերի մանրանկարչության առանձնահատկությունների ուսումնասիրությանը։
Խմբագիր՝ Լուսինե Սարգսյան
Ձևավորումը՝ Մարտիրոս Տոլմաճեանի
Պատկերագիրքը լույս է տեսել «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի աջակցությամբ։
Ուսումնասիրության առաջաբանին կարող եք ծանոթանալ այստեղ։
