
Մատենադարանի հրատարակչությունը լույս է ընծայել Տեր Ներսես ավագ քահանա (Վրեժ) Ներսեսյանի՝ «A Catalogue of Armenian Manuscripts Sold by London Auction Houses» ձեռագրացուցակը, որն առաջին անգամ մեկտեղում է Լոնդոնի հեղինակավոր աճուրդի տներում վաճառված հայերեն ձեռագրերի նկարագրությունները։
Հրատարակությունը եզակի նշանակություն ունի ձեռագրագիտական ուսումնասիրությունների համար։ Այն ամփոփում է ավելի քան քառասուն տարվա աշխատանքի արդյունքը՝ ներառելով 1974–2016 թվականներին Sotheby’s, Christie’s, Bonhams, Sam Fogg հեղինակավոր աճուրդի տներում ներկայացված ավելի քան 200 հայերեն ձեռագրերի և ձեռագիր պատառիկների նկարագրությունները։
Գիրքը նաև արժևորում է Տեր Ներսես ավագ քահանա (Վրեժ) Ներսեսյանի շուրջ չորս տասնամյակների նվիրական աշխատանքը՝ միջազգային աճուրդներում շրջանառված հայկական ձեռագրերի ուսումնասիրման և փաստագրման գործում՝ այդ ժառանգությունը դարձնելով առավել հասանելի գիտական հանրությանը։
Ձեռագրացուցակը լույս է տեսել Արարատ-Էսքիջյան թանգարան-հետազոտական կենտրոնի, ինչպես նաև պարոն և տիկին Վաչե և Արլին Սարկոյանների աջակցությամբ։
Խմբագիր՝ Տաթևիկ Մանուկյան
Ձևավորումը՝ Անահիտ Խանզադյանի
Հրատարակչական խմբագիր՝ Հայկ Համբարձումյան
