Մեր միջնադարյան խոշոր մատենագիրների, գործիչների վարքերում հատուկ շեշտվում է նաև նրանց մատենագիտական գործունեությունը, հին մատյանները ժողովելու, նորերը ստեղծելու, անցյալի հոգևոր ժառանգությունն ի մի բերելու և վերաիմաստավորելու նրանց անդուլ ջանքը, որոնք հոգևոր սխրանքի դասեր են դարձել գալիք սերունդների համար։ Այդպես, սկիզբ առնելով Մեսրոպ Մաշտոցից, որ առաջին Մատենադարանի ստեղծողն է, մեր մատենագետների շնորհիվ վաղ միջնադարից մինչ նոր ժամանակաշրջաններ ստեղծվել են բազմաթիվ մատենադարաններ, որոնք ճյուղավորվել, ապա միավորվել են դարերի հոլովույթում, իբրև հավերժող արժեքներ՝ դիմակայելով բոլոր արհավիրքներին և իբրև բանական լույս առաջ տանելով մեր ժողովրդին։
  Այսպես է ստեղծվել նաև Մաշտոցյան Մատենադարանը, որին մասնակցել են մեր մշակույթի ջահակիրները և բոլոր սերունդները, ողջ ժողովուրդն իբրև ոգեղեն միասնություն։ Այն մեր մեծ ժողովումի, հավաքականության, լինելության զորեղ բնազդի արդյունքն է, մեր հավիտենության գրավականը։
  Մատենադարան, որ մեր ինքնությունն է, դրոշն է, զինանշանն է։ Նա, հիրավի, մի օրհներգ է, որ հնչում է հավերժորեն։

Հրաչյա Թամրազյան


  • Երիտասարդական 6-րդ գիտաժողով՝ նվիրված Գևորգ Աբգարյանի ծննդյան 100-ամյակին
    Սիրելի՛ բարեկամներ,տեղեկացնում ենք, որ չնայած պատերազմական դժվարին օրերին ու հետպատերազմյան ծանր հետևանքներին՝ «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն, խորհրդակցելով Մատենադարանի տնօրինության հետ, որոշում է կայացրել չհետաձգել սույն թվականի նոյեմբերի 26-28-ը կայանալիք ամենամյա գիտաժողովը, որն այս տարի նվիրված է լինելու Մաշտոցյան Մատենադարանի երկարամյա աշխատակից, անվանի բանասեր և աղբյուրագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Գևորգ Աբգարյանի ծննդյան 100-ամյակին: Համոզված ենք,
  • ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ԾՆՆԴՅԱՆ 900-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՌՑԱՆՑ ԳԻՏԱԺՈՂՈՎ
    Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը համատեղ կազմակերպում են 12-րդ դարի հայ մեծ մտածող, գիտնական, օրենսդիր, առակագիր և մանկավարժ Մխիթար Գոշի ծննդյան 900-ամյակին նվիրված առցանց գիտաժողով:Գիտաժողովը նպատակ ունի մեծարել անվանի գործչին և ևս մեկ անգամ արժևորել նրա մատենագրական ժառանգությունը:Գիտաժողովը տեղի կունենա 2020 թ. դեկտեմբերի 10-11-ին:Զեկուցումները
  • Լույս է տեսել «Մատենադարանի հայատառ պարսկերեն Ավետարանի ձեռագրերը» գիրքը
    Լույս է տեսել Մատենադարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Կիրակոսյանի մենագրությունը՝ «Մատենադարանի հայատառ պարսկերեն Ավետարանի ձեռագրերը»: Աշխատության մեջ քննության են ենթարկվում Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի Հայերեն ձեռագրերի հիմնական հավաքածուում պահվող Հմր 8492 (1717-1721 թվականներ, Շամախի-Թիֆլիս), Հմր3044 (1780 թվական, Գանձակ) մեսրոպատառ պարսկերեն Ավետարանի ձեռագրերը: Գիրքը բաղկացած է երկու հիմնական մասից. առաջին մասում լուսաբանվում են ՄՄ 8492, ՄՄ
  • ԱՐԱՄ ԹՈՓՉՅԱՆԸ ԵՒ ԳՈՀԱՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ՊԱՐԳԵՒԱՏՐՎԵԼ ԵՆ «ՊՈՂՈՍՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿՈՎ
    Ուրախությամբ հայտնում ենք, որ Մաշտոցյան Մատենադարանի Թարգմանական մատենագրության բաժնի վարիչ  Գոհար Մուրադյանը և Միջնադարյան գրականության ու բանասիրության բաժնի վարիչ Արամ Թոփչյանը Վերգիլիուսի «էնեական»-ի՝  լատիներենից թարգմանության համար արժանացել են 2020 թ. «Պողոսյան» (ՀՀ նախագահի) մրցանակին: Սրտանց շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում նորանոր հաջողություններ:
  • ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԲԱՆԱՍԵՐ ԳԵՎՈՐԳ ԱԲԳԱՐՅԱՆԻ (1920-1998) ԾՆՆԴՅԱՆ 100- ԱՄՅԱԿԸ
    2020 թ. սեպտեմբերի 14-ին լրանում է  նշանավոր բանասեր, հայագետ, Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի երկարամյա գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր Գևորգ Վարագի Աբգարյանի ծննդյան 100-ամյակը։   Գևորգ Աբգարյանն իր վառ անհատականությամբ լուսավոր հետք և ազդեցություն է թողել 1960-90-ական թթ. հայագիտական մտքի և իր ժամանակակիցներից շատերի վրա։   Պատիվ եմ ունեցել, 1975/6 ուսումնական տարում իբրև Երևանի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետի
  • ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի հիմնադրման 5-ամյակի կապակցությամբ, ընդունել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի գլխավորած պատվիրակությանը։
  • ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
    Լույս է տեսել «Պատմության և մշակույթի հարցեր. օժանդակ ձեռնարկ զբոսավարների, երիտասարդ գիտաշխատողների, ասպիրանտների և հայցորդների համար» գիրքը:   Ժողովածուն ներկայացնում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ցուցադրությունն ուղեկցող և միջնադարյան պատմության ու մշակույթի բազմաբնույթ հարցերին նվիրված հոդվածներ, որոնք դասախոսությունների տեսքով 2018 թ. ընթացքում ներկայացվել են Մատենադարանի զբոսավարներին և երիտասարդ գիտնականներին՝ նպաստելով նրանց մասնագիտական գիտելիքների ու հմտությունների բարելավմանը: Վերոնշյալ
  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
    Ուրախ ենք տեղեկացնել, որ օգոստոսի 25-ից բացվելու է Մաշտոցյան Մատենադարանի  ընթերցասրահը, իսկ սեպտեմբերի 1-ից՝  թանգարանային համալիրը: Համավարակի պայմաններում  անվտանգ այցերի համար հորդորում ենք հետևել ՀՀ պարետի Ν 253 որոշման ցուցումներին։ Թանգարան և ընթերցասրահ  այցելության ողջ ընթացքում կրել դիմակ: Նախքան թանգարան և ընթերցասրահ մուտք գործելը, պարտադիր ջերմաչափում անցնելուց հետո,ախտահանել ձեռքերն ալկոհոլային հիմքով ախտահանիչով: Թանգարանի ներսում և
Կիսվել