«ԲԺՇԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐ․ ԳԻՏԵԼԻՔԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ՄԻՋԿԱՅՍԵՐԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԵՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
2026 թվականի ապրիլի 17–18-ին Մատենադարանում տեղի կունենա «Բժշկական ձեռագրեր․ գիտելիքի թարգմանությունը և փոխանցումը միջկայսերական միջավայրերում» խորագրով աշխատաժողով։ Աշխատաժողովի ընթացքում բժշկական ձեռագրերի ուսումնասիրության և գիտելիքի միջմշակութային փոխանցման խնդիրների վերաբերյալ զեկուցումներ կներկայացնեն 20 գիտնականներ տարբեր երկրներից՝ ԱՄՆ-ից, Իրանից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ավստրիայից և Հայաստանից։ Աշխատաժողովի անցկացման վայրը՝ Մատենադարան, Տեսասրահ Աշխատաժողովի ծրագիրը տե՛ս այստեղ:










