ԱՊԱԳԱ ԱՅԳՈՒ ԱՌԱՋԻՆ ԾԱՌԸ

Մեսրոպ Մաշտոցի արձանի հարևանությամբ տնկված առաջին սոսին ազդարարեց Մատենադարանին հարակից նոր այգու ստեղծման մեկնարկը։ Նախաձեռնությունը միավորում է մշակութային և բնական ժառանգության պահպանության գաղափարները։

Արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը,ՀՀ արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը, Armenia Tree Project բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա-Փաուլ Բարսամը և IDBank վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։

«Առաջին սոսին ոչ միայն ապագա այգու սկիզբն է, այլև խորհրդանիշն այն պատասխանատվության, որով մենք պահպանում ենք ժառանգած աշխարհը և փոխանցում գալիք սերունդներին»,– նշել է Արա Խզմալյանը։

Օրը շարունակվել է «MEA CULPA. Ժառանգած և ժառանգվող աշխարհներ» ցուցահանդեսի բացմամբ՝ COP17-ի միջոցառումների շրջանակում։ Միջնադարյան մանրանկարներն ու Վալենտին Պոդպոմոգովի «Mea Culpa» կտավը հրավիրում են խորհելու մարդու և բնության փոխհարաբերությունների ու գալիք սերունդներին փոխանցվող աշխարհի մասին։

Ցուցահանդեսը ներկայացրել է Մատենադարանի թանգարանի ղեկավար Իվեթ Թաջարյանը։ Միջոցառումն ուղեկցվել է Dialog Quintet-ի երաժշտական ելույթով։

Կիսվել