ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՇՎԵՅՑԱՐԻԱ. ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇԻՆՔԻ (ALIPH) ՀԵՏ

2026 թ. սեպտեմբերի 22-ին Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը Դաշինքի տնօրեն Վալերի ֆրելանին ներկայացրեց ALIPH-ի աջակցությամբ տարեսկզբին Մատենադարանում բացված Արաբատառ ձեռագրերի վերականգնման և հետազոտման լաբորատորիայի արդյունքները: Մասնավորապես կարևորվել է հետազոտության ընթացքում բացահայտված նոր տվյալների գիտական իմաստավորման և միջազգայնացման անհրաժեշտությունը, արտասահմանյան փորձագետների ընդգրկման նպատակահարմարությունը: Արա Խզմալյանը ներկայացրել է նաև գրավոր ժառանգության պահպանման ոլորտում Մատենադարանի դերակատարման ընդլայմանն ուղղված

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ Է. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԲԻԲԼԻՈՖԻԼՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ

Պատվիրակության կազմում են Մատենադարանի տնօրենի զարգացման գծով տեղակալ Տաթև Մուրադյանը, գլխավոր ավանդապահ Խաչիկ Հարությունյանը և միջազգային կապերի պատասխանատու Սոնա Բալոյանը։ Պատվիրակությունը ղեկավարում է տնօրեն Արա Խզմալյանը: Սեպտեմբերի 21-ին Մատենադարանի պատվիրակությունը Ժնևում մասնակցել է Բիբլիոֆիլների միջազգային ասոցիացիայի (Association Internationale de Bibliophilie, AIB) տարեկան համաժողովին։ Ծրագրում ընդգրկված են այցելություններ Շվեյցարիայի նշանավոր գրադարաններ և մասնավոր հավաքածուներ, ինչպես նաև

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ICCROM-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ԱՐՈՒՆԱ ՖՐԱՆՉԵՍԿԱ ՄԱՐԻԱ ԳՈՒՋՐԱԼԸ ԵՎ ԻՏԱԼԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ (AICS) ՏՆՕՐԵՆ ՄԱՐԿՈ ՌԻԿԱՐԴՈ ՌՈՒՍԿՈՆԻՆ

Հյուրերը՝ Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի ուղեկցությամբ, շրջայց են կատարել Մատենադարանի ցուցասրահներով, ծանոթացել են գրավոր ժառանգության պահպանման և վերականգնման պայմաններին։Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել Արունա Ֆրանչեսկա Գուջրալին «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարին ողջույնի խոսքով հանդես գալու, ինչպես նաև Մատենադարանի՝ գրավոր ժառանգության պահպանման ոլորտում միջազգային դերակատար դառնալու նախաձեռնությանը պաշտոնապես աջակցելու համար։Քննարկվել են հնարավոր գործակցության ուղղությունները։

Կիսվել

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԳԱՆՁԱՍԱՐԻ ԲՆՕՐԻՆԱԿ ԳԱՆՁԵՐԸ

Սեպտեմբերի 14-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ Մատենադարան է այցելել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։ Այցի ընթացքում հյուրը ծանոթացել է Մատենադարանի ձեռագրական հարուստ ժառանգությանը` մասնավորաբար Գանձասարում գրչագրված և պահպանված ձեռագրերի բնօրինակներին ու կրկնօրինակներին, դրանց ստեղծման ու պահպանության պատմությանը, ինչպես նաև ուսումնասիրման, վերականգնման

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆԻ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Սիրիահայ գործարար և բարերար Գաբրիել Չեմպէրճեանը, ի հիշատակ իր կնոջ՝ Անժել Չեմպէրճեանի, Մատենադարանին է ընծայաբերել 1491 թվականին գրչագրված Շարակնոց։ Տեղեկացնենք, որ սույն ձեռագիրը բացահայտվել էր Վիեննա Մատենադարանի տնօրենի գլխավորած պատվիրակության այցի շրջանակում։ Նոր ձեռագրական միավորը խազագրյալ Շարակնոց է, որը գրչագրվել է Բաղեշի Ամ գյուղում (գրիչ՝ Հովհաննես քահանա)։ Մինչ օրս ձեռագրական աղբյուրներում Ամ գյուղը հիշատակվել է

Կիսվել

«ՀԱՎԱՏԻ ԽԱՉՎՈՂ ԳՈՒՅՆԵՐԸ» ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՆՎԻՐԱՏՈՒ, ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ ՌՈԲԵՐՏ ԷԼԻԲԵԿՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 85 ԱՄՅԱԿԻՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ 60 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Ռոբերտ Էլիբեկյանը XX դարի 2-րդ կեսի հայ «ազգային մոդեռնիզմի» նշանավոր վարպետներից է։ Ծնվել է 1941 թ․ Թիֆլիսում, անվանի թատերական գործիչ և նկարիչ Վաղարշակ Էլիբեկյանի ընտանիքում։ 1960 թվականից հաստատվել է Երևանում, 1965 թ․ ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը և սկսել ակտիվորեն ցուցադրվել Հայաստանում, ԽՍՀՄ հանրապետություններում և արտերկրում։1970 թ․ ի վեր նկարիչն ունեցել է շուրջ երկու

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐ, Բ.Գ.Թ. ՀԱՍՄԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2–5-Ը ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՎՍՏՐԻԱՅԻ ԻՆՆՍԲՐՈՒԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԴԵՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ 47-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ

Կոնգրեսի հիմնական թեմաներից մեկը լեռնային տարածաշրջանների բնական պաշարների և դրանց հիման վրա ձևավորված դեղագիտական գիտելիքի պատմությունն էր։ «Փոխկապակցված աշխարհներ․ տարբեր լեռնային տարածքների զուգահեռները» լիագումար նիստում Հասմիկ Կիրակոսյանը հանդես եկավ Մատենադարանում պահվող դեղագիտական ձեռագրերին նվիրված զեկուցմամբ՝ ներկայացնելով հայկական միջնադարյան դեղագիտական ձեռագիր ժառանգությունը և դրա ձևավորման ու զարգացման առանձնահատկությունները։

Կիսվել

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ «ԾԱՂԿԵԼՈՒ ԱՐՎԵՍՏ» ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԴԻԱՅԻ ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐՈՒՄ

Դասընթացների ընթացքում երեխաներն ու մեծերը սովորում են մանրանկարչության տեխնիկա, զարդարվեստ, կատարում են ընդօրինակություններ և ստեղծագործական աշխատանք։ Ինչպես նաև, ստեղծում են թեմատիկ աշխատանքներ և գրքեր ձևավորում։ Իրականացվում են տեսական դասեր, շրջայցեր Մատենադարանի ցուցասրահներում, վերականգնման բաժնում և լաբորատորիաներում, հանդիպումներ ունենում գիտաշխատողների հետ։ Ծրագիրը երաշխավորված է ԿԳՄՍ նախարարության կողմից։ Դիմել կարող են բոլոր նկարել սիրող և մանրանկարչությամբ հետաքրքրված

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆ ԱՆՑԵԼ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Մատենադարանի վերականգնման բաժնի մասնագետներ Աննա Խանինյանը, Նելլի Գրիգորյանը և Աննա Վարդանյանը Ռուսաստանի պետական գրադարանում մասնագիտական վերապատրաստում են անցել «Դասական թերթային վերականգնում․ խորացված դասընթաց» («Классическая листовая реставрация: продвинутый курс») ծրագրով:

Կիսվել

ՆՈՐ ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

Մատենադարանի ձեռագրական հավաքածուն համալրելու նպատակով աստվածաբան, հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանն այսօր Մատենադարանին է նվիրաբերել 14-15-րդ դարերով թվագրվող լատիներեն Ժամագրքի երկթերթ պատառիկ։ Մատենադարանին նվիրաբերված ձեռագրական այս միավորը բովանդակում է բարեխոսական աղոթքներ՝ ուղղված սբ Մարիամ Աստվածածնին։ Մատենադարանը երախտագիտություն է հայտնում նվիրատուին՝ արժեքավոր ընծայաբերման համար։

Կիսվել