ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՄԱՏԹԵՈՍ ՋՈՒՂԱՅԵՑԻ, ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԱՐԱՆԻՆ ՂՈՒԿԱՍՈՒ» ԵՐԿԸ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Մատթեոս Ջուղայեցու «Մեկնութիւն Աւետարանին Ղուկասու» երկը, որի բնագիրը հրատարակության են պատրաստել բանասիրական գիտությունների թեկնածու Հովհաննես Բեյլերյանը և Վիգեն Ղազարյանը:
Գրիգոր եռամեծ Տաթևացու աշակերտ՝ Մատթեոս վրդ. Ջուղայեցու «Ղուկասի Ավետարանի Մեկնությունը» հայ միջնադարյան վարդապետների կողմից կատարված՝ Ավետարանին նվիրված այն սակավ ամբողջական մեկնություններից էր, որ դեռևս չէր հրատարակված: Գրքի ընդարձակ առաջաբանում հանգամանալից անդրադարձ է կատարվում մինչ օրս պատշաճ կերպով չուսումնասիրված սույն հեղինակի կյանքին և գործունեությանը, քննարկվում են Սուրբ Գրքի՝ հայ իրականության մեջ եղած մեկնությունների, հեղինակի ժամանակի, ինչպես և սույն մեկնության բնագրական աշխատանքի հանգամանքները:

Հրատարակությանն աջակցել է «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ: Գիրքը նվիրվում է խմբագրի՝ Արմեն Տեր-Ստեփանյանի հիշատակին:
Գրքի թվային տարբերակը տե՛ս այստեղ:

Կիսվել