Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը մանրամասն ներկայացրել է առաջնահերթ ծրագրերը գիտական արդյունքի միջազգայնացման, գիտաշխատողների վերապատրաստման, թվային տեխնոլոգիաների ներդրման և ենթակառուցվածքների արդիականացման ոլորտներում։ Հատուկ շեշտադրվել է «Մատենագիրք հայոց» մատենաշարի շարունակականության անհրաժեշտությունը և թվային տիրույթում հայագիտական բովանդակության դիրքավորման հրատապությունը։
Ռազմիկ Փանոսյանը ողջունել է Մատենադարանի առաջադիմական ծրագրերը և շեշտել, որ դրանք համահունչ են հիմնադրամի որդեգրած առաջնահերթություններին։
Երկուստեք ընդգծվել է համագործակցությունը նոր հարթության վրա դնելու և խորացնելու կարևորությունը։