![](https://matenadaran.am/wp-content/uploads/2023/12/406526960_746679310820802_793008407148339248_n-1024x863.jpg)
Գիտական շրջանակներում մեծ մասամբ դեռևս անհայտ լուսանկարների հրատարակումը նոր խթան կհանդիսանա հետագա ուսումնասիրությունների և միջմշակութային նոր հարաբերությունների համար։
Սույն աշխատությունը մասնագիտական օժանդակ նյութ կարող է դառնալ պատմաբանների, հնագետների, աստվածաբանների, արվեստաբանների, ազգագրագետների, հայագետների, մարդաբանների, հայկական գաղթօջախները և հայոց ցեղասպանությունը ուսումնասիրողների, և, ի վերջո, հայ լուսանկարիչների գործունեությունը հետազոտող մասնագետների համար։
Պատկերագրքի խմբագիրներն են` Արմինե Գրիգորյանը (հայերեն շարադրանք) և Լուսինե Մինասյանը (անգլերեն շարադրանք), լուսանկարիչը` Գրետա Գասպարյանը, համակարգչային ձևավորողը և էջադրողը` Անահիտ Խանզադյանը:
Պատկերագիրքը երկլեզու է։ Հրատարակվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ԵՊՀ Պատմության ֆակուլտետի գիտական խորհուրդների որոշմամբ։