ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՅՍ Է ԸՆԾԱՅԵԼ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՐEԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԱՎԱԳ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ԻՎԵԹ ԹԱՋԱՐՅԱՆԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՄԲ «ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ԸՆՏՐԱՆԻ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻՑ (ԳԻՐՔ Ա)» ՊԱՏԿԵՐԱԳԻՐՔԸ

Գիտական շրջանակներում մեծ մասամբ դեռևս անհայտ լուսանկարների հրատարակումը նոր խթան կհանդիսանա հետագա ուսումնասիրությունների և միջմշակութային նոր հարաբերությունների համար։

Սույն աշխատությունը մասնագիտական օժանդակ նյութ կարող է դառնալ պատմաբանների, հնագետների, աստվածաբանների, արվեստաբանների, ազգագրագետների, հայագետների, մարդաբանների, հայկական գաղթօջախները և հայոց ցեղասպանությունը ուսումնասիրողների, և, ի վերջո, հայ լուսանկարիչների գործունեությունը հետազոտող մասնագետների համար։

Պատկերագրքի խմբագիրներն են` Արմինե Գրիգորյանը (հայերեն շարադրանք) և Լուսինե Մինասյանը (անգլերեն շարադրանք), լուսանկարիչը` Գրետա Գասպարյանը, համակարգչային ձևավորողը և էջադրողը` Անահիտ Խանզադյանը:

Պատկերագիրքը երկլեզու է։ Հրատարակվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ԵՊՀ Պատմության ֆակուլտետի գիտական խորհուրդների որոշմամբ։

Կիսվել