
Ներկաներին ողջունել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը՝ ընդգծելով անսպառելի Նարեկացու ժառանգության շուրջ գիտական քննարկումների կարևորությունը և դրանում Հրաչյա Թամրազյանի մեծ վաստակը:
Ընթերցումներին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ից ժամանել է հայագետ, բանասեր, աստվածաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աբրահամ Տերյանը, ով անգլերեն թարգմանել է Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» երկը:
Երախտագիտություն հայտնելով հեղինակին հայ միջնադարյան մատենագիտության ուսումնասիրության ու միջազգայնացման համար՝ Արա Խզմալյանը Աբրահամ Տերյանին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով:
Ծրագիրը տե՛ս այստեղ:



