ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ՏԱՐԻՆԵՐ ԱՆՑ ՆՈՒՅՆ ԳՐՉԻ ԵՐԿՈՒ ՁԵՌԱԳՐԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ: ԴԱՐԵՐ ՏԵՎԱԾ ԱՆՀԱՅՏ ԱՓԵՐՈՒՄ ԴԵԳԵՐՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԱՌԲԵՐԴԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՏՈՒՆ

Մատենադարանին ընծայաբերված Ձեռագիրը գրվել է Վասպուրականի Առբերդի Սուրբ Աստվածածին վանքում, որը գտնվում է Նարեկավանքից ոչ հեռու, և բացառիկ է այն հանգամանքով, որ Առբերդի հռչակավոր վանքից պահպանված եզակի ձեռագիր է ու հարուստ է նաև նկարզարդումներով՝ ավետարանիչների պատկերներ, կիսախորաններ, լուսանցազարդեր: Ավետարանը Վասպուրականի մանրանկարչական դպրոցի արժեքավոր նմուշ է: Այժմ ավերակ այս վանքում գրված ու ծաղկված մատյանը միակ վկան է այդ վանքում հայ ժողովրդի կերտած մշակույթի և զարգացած գրչական ավանդույթների: Ձեռագիրը գրել է Ստեփանոս (Իզիտ) անունով գրիչը 1405 թ., որից մեզ մինչ օրս հայտնի է եղել միայն մեկ Ավետարան՝ ընդօրինակված Նարեկավանքում 1420 թ., և որը պահվում է Մատենադարանում:

Կիսվել