ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՅՍ Է ԸՆԾԱՅԵԼ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ԱՎԵՏ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ «ԶԱՔԱՐԻԱ ԱՎԱՆՑԻ» ԱԼԲՈՄ-ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Ալբոմը նվիրված է Վասպուրականի մանրանկարչության երևելի ներկայացուցիչ Զաքարիա Ավանցու կյանքին, գործունեությանը և արվեստի առանձնահատկություններին։ Մասնավորապես ներկայացված է Մատենադարանի համար 2804 Ավետարանի (1600 թ.) պատկերակազմը, որը նկարչի լավագույն ստեղծագործություններից է։
Գիրքը նախատեսված է արվեստաբանների և ընթերցող լայն հասարակայնության համար։

Խմբագիր՝ Կարեն Մաթևոսյան
Ձևավորումը՝ Անահիտ Խանզադյանի

«Զաքարիա Ավանցի» ալբոմ-ուսումնասիրությունը հրատարակվել է «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի հովանավորությամբ:

Կիսվել