Գիրքը նվիրված է Պատմական Սիրիայի հայերի օսմանյան շրջանի, մասնավորապես՝ 16-18-րդ դարերի պատմության, սոցիալ-տնտեսական
կարգավիճակի և հոգևոր-մշակութային կյանքի ուսումնասիրությանը։ Փորձ է արվել երևան հանել և ընդգծել տեղի հայերի կարգավիճակի
առանձնահատկությունները Օսմանյան կայսրության՝ այլադավանների նկատմամբ վարած քաղաքականության համատեքստում։
Նյութը շարադրված է հայերեն և այլալեզու սկզբնաղբյուրների, վավերագրերի և գրականության հիման վրա։
Գիրքը նախատեսված է հայ գաղթօջախների, Պատմական Սիրիայի մաս կազմող ներկայիս պետությունների և Օսմանյան կայսրության
պատմության ուսումնասիրողների համար։
Խմբագիրներ՝
պ. գ. դ. Արշակ Փոլադյան և Միհրան Մինասեան
Ուսումնասիրությունը հրատարակվել է «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի հովանավորությամբ:
Թվային տարբերակը տե՛ս այստեղ: