ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ԳՐՔԱՍԵՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ @INTERNATIONALE DE BIBLIOPHILIE, AIB ԱՆԴԱՄ

Որոշումն ընդունվել է 2026 թվականի սեպտեմբերին Ժնևում կայացած Ընկերակցության վարչության նիստում։ Այս մասին Մատենադարանի տնօրենին ուղղված պաշտոնական նամակով տեղեկացրել է Ընկերակցության գլխավոր քարտուղար, Ֆրանսիայի ազգային գրադարանի հազվագյուտ գրքերի բաժնի պատասխանատու Լուիզ Ամազանը։ Գրքասերների միջազգային ընկերակցությունը միավորում է գրքի պատմության, հազվագյուտ հրատարակությունների, ձեռագրական և տպագիր ժառանգության ուսումնասիրության ու պահպանության ոլորտների մասնագետների և հավաքորդների։ Անդամակցությունը նոր հնարավորություններ

800-ԱՄՅԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱԼԱՍԱՆԸ. ԻՆՉՊԵՍ ՀԻՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԸ ՆՈՐ ԿՅԱՆՔ ՍՏԱՑԱՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Դրա բաղադրատոմսը պահպանվել է միջնադարյան հայկական ձեռագրերում: Բաղադրիչները ներառում են թորած հայկական ալոճի հատապտուղներ, 54 բուժիչ և անուշաբույր բույսեր, լեռնային մեղր և որդան կարմիր, իսկ դրա պատմությունն առաջացել է, գրեթե, 800 տարի առաջ:

ԶՄՄԱՌԻ ՄԱՅՐԱՎԱՆՔՈՒՄ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԵՐԱԽՏԱԳՐԻ

Զմմառի Մայրավանքում տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանին երախտագիր հանձնելու հանդիսավոր արարողություն՝ ի գնահատումն հայ ձեռագրական ժառանգության պահպանության գործում ունեցած նշանակալի ներդրման և Զմմառի Մայրավանքի հետ համագործակցության զարգացմանն ուղղված ջանքերի։Վերջին երեք տարիներին Մատենադարանի և Զմմառի Մայրավանքի միջև ձևավորված մասնագիտական համագործակցությունը նշանակալի արդյունքներ է ապահովել ձեռագրական ժառանգության պահպանության ոլորտում։ Համատեղ աշխատանքի կարևոր

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՆԳՐՎԱՆ․ ԶՄՄԱՌԻ ՄԱՅՐԱՎԱՆՔՈՒՄ ԲԱՑՎԵԼ ԵՆ ՆՈՐ ՁԵՌԱԳՐԱՏՈՒՆԸ ԵՎ ԴԻՎԱՆԸ

Զմմառի Մայրավանքում հանդիսավորությամբ բացվել են նորակառույց ձեռագրատունը և դիվանը։ Այս նշանակալի իրադարձությունը կարևոր հանգրվան է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և Զմմառի Մայրավանքի միջև ձևավորված գիտական ու մշակութային համագործակցության զարգացման ճանապարհին։ Բացման հանդիսությունը տեղի է ունեցել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ռաֆայել Պետրոս ԻԱ-ի նախագահությամբ։ Միջոցառմանը մասնակցել են Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, տնօրենի տեղակալ Վահե

«ՀԱՅ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՐ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱ Է ԳՈՐԾՈՒՂՎԵԼ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԻՎԵԹ ԹԱՋԱՐՅԱՆԸ

Հոկտեմբերի 15-25-ը «Հայ մշակութային օրեր» միջոցառումների շրջանակում, Բադեն-Վյուրթեմբերգի Հայ համայնքի և Սևրուգյան հիմնադրամի հրավերով, Գերմանիա է գործուղվել Մատենադարանի թանգարանի ղեկավար Իվեթ Թաջարյանը: Վերջինս նաևՍևրուգյան հիմնադրամի վարչության անդամ է։ Նրա համադրմամբ կազմակերպվել է ցուցադրություն՝ նվիրված Անդրե Սևրուգյանի մահվան 30-րդ տարելիցին։ Բացման խոսքով հանդես են եկել պաշտոնատար անձինք, այդ թվում՝ Բադեն-Վյուրթեմբերգի երկրամասի խորհրդարանի նախագահ Մուհթարեմ Արասը, համայնքի

ՆՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՆԵՐ․ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՔԱՍԼԻԿԻ «ՍՈՒՐԲ ՀՈԳԻ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Համալսարանում պատվիրակությանն ընդունել է գրադարանի ղեկավար Հայր Ֆադի Քմէյդը, կազմակերպել է հատուկ շրջայց՝ ներկայացնելով վերականգնման ու թվայնացման բաժինների աշխատանքները։ Շրջայցից հետո տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում նախանշվել են համագործակցության առաջիկա ուղղությունները, մասնավորաբար՝ Լիբանանում հայերեն գրավոր ժառանգության վերականգնման համատեղ ծրագրերի, Մատենադարանում գործող արաբատառ ձեռագրերի վերականգնման ու հետազոտման լաբորատորիայի գործունեության, ինչպես նաև քրիստոնեական ու իսլամական գրավոր

COP17-Ի ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆԱԾ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ԽԱԼԵԴ ԷԼ-ԷՆԱՆԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրը շրջել է Մատենադարանի թանգարանում, ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին, այցելել Վերականգնման բաժին և արաբատառ ձեռագրերի վերականգնման և հետազոտման լաբորատորիաներ։ Այցի ավարտին Խալեդ Էլ-Էնանին գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների գրքում. «Շատ շնորհակալ եմ այս արժեքավոր ձեռագրերը պահպանելու ուղղությամբ ձեր գործադրած ջանքերի համար»։

COP17-Ի ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆԱԾ՝ ԱԼԺԻՐԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԱԶՈՒԶ ՆԱՍՐԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Բարձրաստիճան հյուրը շրջել է Մատենադարանի թանգարանում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին։ Այցի ավարտին Ազուզ Նասրին գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների գրքում։ «Ինձ ուղեկցող պատվիրակության հետ պատիվ ունեցա այցելելու Մատենադարան՝ հին ձեռագրերի թանգարան։ Այս այցը մեզ հնարավորություն ընձեռեց բացահայտելու մի պատմական կենտրոն, որն իր մեջ միավորում է մի քանի թանգարան՝ ներկայացնելով բարեկամ Հայաստանի հարուստ ու

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Հոկտեմբերի 20-ին ժամը 15։30-ին Մատենադարանում տեղի կունենա ԺԷ դարի վաստակաշատ գործիչ Ստեփանոս Լեհացու՝ Արիստոտելի «Մետաֆիզիկա» երկի գրաբար թարգմանության քննական բնագրի շնորհանդեսը։ «Մետաֆիզիկան»՝ «Գիրք բնազանցականաց»-ն իմաստասիրության և իմացաբանության գիտակարգերի կարևորագույն և հիմնարար նշանակության կոթողներից է, որը Լեհացին թարգմանել է հույն արքեպիսկոպոս, ապա Հռոմի եկեղեցու կարդինալ և Վերածննդի նախակարապետներից Բեսարիոնի լատիներեն ճշգրիտ թարգմանությունից։ Քննական բնագիրը կազմեց Մատենադարանի