![](https://matenadaran.am/wp-content/uploads/2023/12/412943604_758378822984184_1020599482071762266_n-768x1024.jpg)
Լիբանանահայ նկարչուհին բատիկ տեխնիկայով վերարտադրում է հայկական մատենագրության, մանրանկարչության, զարդանկարչության և զարդագրության պատմություն։ Նա իր «Սաղարթ» հավաքածուից Մատենադարանին է նվիրել «Անմահություն» ստեղծագործությունը։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ առաջիկայում Մատենադարանում կազմակերպել թեմատիկ ցուցադրություն։