ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Առցանց լույս է տեսել մեր նոր MEMAS օտարալեզու պարբերականի հինգերորդ (3.1, հունիս, 2026) համարը:Տե՛ս այստեղ:
Առցանց լույս է տեսել մեր նոր MEMAS օտարալեզու պարբերականի հինգերորդ (3.1, հունիս, 2026) համարը:Տե՛ս այստեղ:
Մաշտոցյան Մատենադարանում Հայագիտական 3-րդ միջազգային կոնգրեսի շրջանակում բացվել է «Մեկ տարվա հավերժություն» խորագրով ցուցադրությունը, որտեղ ներկայացված են վերջին մեկ տարում կենտրոնին հանձնված եզակի ձեռագրեր, հնատիպ գրքեր, լուսանկարներ ու արխիվային փաստաթղթեր: Մատենադարանի ֆոնդերը համալրվել են նաև նոր բացառիկ նվիրատվություններով, այդ թվում՝ 17-րդ դարի «Ժողովածու» ձեռագրով և արժեքավոր տպագիր գրքերով:
3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում ստորագրվել է երկամյա պայմանագիր Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև՝ Համահավաք ձեռագրացուցակի ստեղծման աշխատանքների շարունակականությունն ապահովելու նպատակով։ Միասնական շտեմարանում կներկայացվեն Մատենադարանի և աշխարհի տարբեր ձեռագրական կենտրոնների, գրադարանների ու թանգարանների հայերեն ձեռագրական հավաքածուների ու միավորների գիտական նկարագրությունները (ձեռագրացուցակները): Սրանով մեծապես կբարձրանա աշխարհասփյուռ հայերեն ձեռագրերի տեսանելիությունը և գիտական շրջանառությունը: Այս նախագիծը բեկումնային
2026 թվականի հուլիսի 24-ին 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում տեղի ունեցավ ավանդույթի ուժ ստացած կլոր սեղան-քննարկումը՝ Մատենադարանի ղեկավար անձնակազմի և հայ հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկմանը մասնակցում էին հայ հոգևոր-ձեռագրական կենտրոնների՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Երուսաղեմի Հայոց պատրիարքության, Պոլսի Հայոց պատրիարքության, Մխիթարյան միաբանության, Զմմառու պատրիարքական կղերի միաբանության ներկայացուցիչները։ Հրավիրյալների թվում էին
3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում Մատենադարանի և Լեհաստանի Հայկական ինստիտուտի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որով սահմանվում են երկկողմ գործակցության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։ Հուշագիրը ստորագրեցին Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և Հայկական ինստիտուտի նախագահ, պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանը: Հիշեցնենք, որ Մատենադարանի տնօրենն ընտրվել է Լեհաստանի Յագելոնյան համալսարանի Սադոկ Բարոնչի անվան Հայագիտական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Առաջիկայում
Մատյաններն ու արժեքավոր հրատարակությունները հանձնել են «Կերոն» զարգացման հիմնադրամը, Հակոբյան ընտանիքը, Էրին Փինյոնը և Բոռնա Իզադփանը: Մատենադարանն իր խորին երախտագիտությունն է հայտնում «Մատյանների տունդարձը» արշավին միանալու համար:
2026 թվականի հուլիսի 22–24-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Մատենադարանում անցկացվում է 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը, որը համախմբում է աշխարհի 16 երկրների առաջատար համալսարանների և գիտական հաստատությունների հայագետների, գիտնականների և մասնագետների, ինչպես նաև, հայ հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչների։ Կոնգրեսը պաշտոնական բացումը սկսվեց Վաչե Շարաֆյանի «Հայաստան» երգով՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի կատարմամբ: Երգը հետայսու հնչելու է որպես Մատենադարանի
Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ Մատենադարան են այցելել Շվեյցարիայի Դաշնային արտաքին գործերի դեպարտամենտի Զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալության գլխավոր տնօրեն Պատրիսիա Դանցին և Շվեյցարիայի Դաշնային ներքին գործերի դեպարտամենտի Մշակույթի դաշնային գրասենյակի տնօրեն Կարին Բախմանը։ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց են կատարել թանգարանում, այցելել Վերականգնման բաժին և մասնավորապես ծանոթացել Արաբատառ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2026 թվականի հուլիսի 22–24-ը Մատենադարանում կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը , որը համախմբելու է աշխարհի 16 երկրների առաջատար համալսարանների և գիտական հաստատությունների գիտնականների և մասնագետների։ 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը նվիրվում է Մխիթար Սեբաստացու 350-ամյակին: Կոնգրեսի նպատակներն են՝ տեսանելի դարձնել հայագիտության ոլորտում ընթացող փոխակերպումները, ապահովել գիտական համայնքի բարձր