Երիտասարդական VII գիտաժողով

Սիրելի՛ բարեկամներ, հարգելի՛ գործընկերներ,«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում»-ը 2021 թ. նոյեմբերի 25-27-ը կազմակերպում է երիտասարդական VII գիտաժողովը: Գիտաժողովին զեկուցումներ կարող են ներկայացվել հետևյալ թեմաներով՝ ձեռագրագիտություն և գրչության կենտրոններ, աղբյուրագիտություն, պատմագիտություն, հայոց լեզվի պատմություն, հայ գրականության պատմություն, արվեստագիտություն, արևելագիտություն, աստվածաբանություն, կրոնագիտություն: Գիտաժողովին կարող են մասնակցել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներ, հայցորդներ, գիտության թեկնածուներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից,

Կիսվել

ՀԱԿՈԲ ՓԱՓԱԶՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ-ԱՐԵՎԵԼԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՑԱՆՑ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Պրոֆ. Հակոբ Փափազյանի 100-ամյակին նվիրված հայագիտական-արևելագիտական միջազգային առցանց գիտաժողովն անցկացվելու է ս.թ. հուլիսի 1-3-ը: Տե՛ս գիտաժողովի ծրագիրը: Առցանց գիտաժողովին կարող եք միանալ zoom-ի հետևյալ հղումով՝ https://us02web.zoom.us/j/88195870689?pwd=b1lFa0JoL3BHaUVnRnV2VHZIZHA4dz09 Եթե պահանջվի ID և code, ապա՝ID —  881 9587 0689Code —  307746

Կիսվել

Հայտարարություն

Հարգելի´ այցելուներ Տեղեկացնում ենք, որ մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, Մաշտոցյան Մատենադարանը բաց է լինելու մինչև 19։00։ Ժամը 12։00-19։00 մուտքն ազատ է։Մուտքը դիմակով։

Կիսվել

ՊՐՈՖ. ՀԱԿՈԲ ՓԱՓԱԶՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ – ԱՐԵՎԵԼԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՑԱՆՑ ԳԻՏԱԺՈՂՈՎ (ՀՈՒԼԻՍԻ 1-2, 2021 թ.)

Կովկասը և Մերձավոր Արևելքը Միջին դարերում. պատմություն, բանասիրություն, աղբյուրագիտություն, մշակույթ, քաղաքական և տնտեսական հարաբերություններ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը սիրով հրավիրում է մասնակցելու անվանի հայագետ և արևելագետ պրոֆ. Հակոբ Փափազյանի 100-ամյակին (1919-2019) նվիրված հայագիտական-արևելագիտական միջազգային առցանց գիտաժողովին, որը տեղի կունենա 2021 թ. հուլիսի 1-2-ին, ZOOM հարթակում (հղումը կուղարկենք շուտով):Զեկուցումներին կհատկացվի 20 րոպե, հարցերին՝ 5 րոպե ժամանակ։Գիտաժողովի

Կիսվել

ՀԵՐՔՈՒՄ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Վարդան Ղուկասյան» անուն ազգանունով օգտատերը 28.03.2021թ. ուղիղ եթերում ստահոդ տեղեկատվություն է հրապարակել այն մասին, իբր Մատենադարանից անհետացել, վաճառվել են արաբատառ ձեռագիր մատյաններ: Մատենադարանը հերքում է այս տեղեկատվությունը, հորդորում ֆեյսբուքյան վերոհիշյալ օգտատիրոջը հրապարակավ հերքել հերյուրանքը։ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆՀայտնում ենք, որ ոչ 2018 թվականին, ոչ էլ հետագայում, Մաշտոցյան Մատենադարանում տանիքի փլուզումներ, հետևաբար նաեւ վերանորոգման աշխատանքներ

Կիսվել

Հարգելի գործընկերներ

Տեղեկացնում ենք Մաշտոցյան Մատենադարանի օտարալեզու բացատրությունների տոմսերի արժեքների փոփոխությունն՝ ընդունված 2020 թ․ մարտի 12-ի, N5 որոշմամբ, որը գործելու է 2021թ․ հունվարի 8-ից։ 1-10 այցելուների բացատրություն օտար լեզուներով – 5000 դրամ11 և ավելի այցելուների բացատրություն օտար լեզուներով – 7000 դրամ Մատենադարանի տնօրինություն

Կիսվել

Հայտարարություն

Մատենադարանի տնօրինությունը 2020թ․ դեկտեմբերի 8-ից, ՀՀ-ում ժամանակավոր ապաստանած Արցախի Հանրապետության քաղաքացիների (անձը հաստատող փաստաթղթով) մուտքը և բացատրությունը սահմանել է անվճար։Ուրախ կլինենք ձեր այցելության համար։

Կիսվել

Մխիթար Գոշի ծննդյան 900-ամյակին նվիրված առցանց գիտաժողով

Ս.թ. դեկտեմբերի 10-11-ին տեղի կունենա 12-րդ դարի հայ մեծ մտածող, գիտնական, օրենսդիր, առակագիր և մանկավարժ Մխիթար Գոշի ծննդյան 900-ամյակին նվիրված առցանց գիտաժողով, որը համատեղ կազմակերպել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը: Գիտաժողովը նպատակ ունի մեծարել անվանի գործչին և ևս մեկ անգամ արժևորել նրա մատենագրական

Կիսվել

Երիտասարդական 6-րդ գիտաժողով՝ նվիրված Գևորգ Աբգարյանի ծննդյան 100-ամյակին

Սիրելի՛ բարեկամներ,տեղեկացնում ենք, որ չնայած պատերազմական դժվարին օրերին ու հետպատերազմյան ծանր հետևանքներին՝ «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն, խորհրդակցելով Մատենադարանի տնօրինության հետ, որոշում է կայացրել չհետաձգել սույն թվականի նոյեմբերի 26-28-ը կայանալիք ամենամյա գիտաժողովը, որն այս տարի նվիրված է լինելու Մաշտոցյան Մատենադարանի երկարամյա աշխատակից, անվանի բանասեր և աղբյուրագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Գևորգ Աբգարյանի ծննդյան 100-ամյակին: Համոզված ենք,

Կիսվել