ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ

Մատենադարանի թանգարանի էքսկուրսավար Անահիտ Հակոբյանը և ցուցանմուշների հսկիչ Լուսինե Եղոյանը, թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և մշակութային բնագավառում անբասիր գործունեության համար, ինչպես նաև թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ, պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրով և շնորհակալագրով:

Կիսվել

«ԿԻՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳԻՐ 2024»

Մատենադարանում տեղի է ունեցել բաց դասախոսությունների և աշխատաժողովների շարքի՝ «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024» մրցույթի շահառու «Բնագիր, մերձբնագիր, պատկեր. գրքի և գիտելիքի շրջանառությունն ու փոխանցումը վաղ արդի շրջանում Օսմանյան կայսրությունում և դրանից դուրս» ծրագրի շրջանակում «Հայերեն ձեռագիր Աստվածաշունչը 17-րդ դարի քաղաքային միջավայրում» թեմայով բանախոսություն։ Բանախոսներ՝ Մատենադարանի «15-19-րդ դդ. հայ մատենագրության» բաժնի վարիչ Աննա Օհանջանյան

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԼԵԶՎԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈԽԱՌՆՉԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԵՐԵՆ ԲԺՇԿԱԳԻՏԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

Աշխատաժողովը տեղի ունեցավ«Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024» մրցույթի շահառու «Լեզվական իմացություն. բազմալեզվություն թե՞ բազմամանրալեզվություն – 16-18-րդ դարերի հայերեն ձեռագիր դեղագրքերի եւ բժշկարանների հանրալեզվաբանական քննություն» թեմայի շրջանակում։ Աշխատաժողովի ընթացում ներկայացվեցին հայերեն բժշկագիտական ձեռագրերում բժշկական գիտելիքի թարգմանության լեզվամշակութային համատեքստերին, այդ գիտելիքի շարժի ուղիներին, 15-րդ դարի հայ բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացու երկասիրությունների աղբյուրներին, ձիաբուժական գիտելիքի վերաթարգմանությանը, հայատառ թուրքերեն

Կիսվել

ԳՐԱՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆՎԵԼ

2025 թվականի մայիսի 6-ին Երևանի կոնյակի գործարանի կողմից Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին հանձնվեցին գործարանի տակառագործների պատրաստված կաղնեփայտե հատուկ սալիկներ, որոնք անհրաժեշտ են հին ձեռագրերի նոր կազմերի պատրաստելու համար։ Այս համատեղ նախաձեռնության համաձայն՝ Երևանի կոնյակի գործարանը հանձնառություն է ստանձնում հետայսու աջակցել հին ձեռագրերի վերականգնմանը նման ձևաչափով։ Կաղնեփայտե սալիկները պատրաստված են ARARAT-ի տակառափայտերից, որոնք

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՄԵԾԱՆՈՒՆ ՀԱՅԵՐ. ՄԱՐԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 125-ԱՄՅԱԿ»-Ի ՆԱՄԱԿԱՆԻՇԻ ՄԱՐՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արտակ Ղուլյանը, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության փոստի բաժնի պետ Ծովինար Գալստյանը, ճարտարապետի թոռը՝ լրագրող, գրող Մարկ Գրիգորյանը և Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանն իրականացրել են ճարտարապետի անվանական գեղաթերթիկի մարումը: Մատենադարանի, Ազգային ժողովի, Հ.Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի և այլ ճարտարապետական կոթողների հեղինակի

Կիսվել

2025-Ը՝ ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՏԱՐԻ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, համագործակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության և գործակցությամբ «Կայծ» հիմնադրամի, նախաձեռնում է Մխիթար Գոշին և նրա «Գիրք Դատաստանի» աշխատությանը նվիրված միջազգային գիտաժողով, որը տեղի կունենա 2025 թ․ հոկտեմբերին։ Գիտաժողովի շրջանակում կքննարկվեն միջնադարյան իրավագիտության պատմության հարցեր՝ կապակցված արդի իրավագիտության հիմնախնդիրներին։ Գիտաժողովը կդառնա Գոշի ժառանգության միջազգայնացմանն ուղղված մի շարք նախաձեռնություններից մեկը՝ ի թիվս «Դատաստանագրքի» անգլերեն

Կիսվել

ՇՈՒՐԻՇԿԱՆԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՊԱՀՈՑ

Հիշեցնենք, որ Մատենադարանի «Թաքուցյալ մատյաններ» նոր ցուցադրությունների շարքը մեկնարկեց ս.թ. մարտի 10-ին Շուրիշկանի խնդրակատար Ավետարանի ցուցադրմամբ: Մեկ ամսվա ընթացքում Մատենադարան են այցելել հազարավոր մարդիկ Հայաստանի տարբեր քաղաքներից, բնակավայրերից, Սփյուռքից: Ապրիլի 10-ին Շուրիշկանի ավետարանի զորության վերջին հաղորդակիցները դարձան Մատենադարանի հովանավոր Արարատբանկի աշխատակիցները՝ գործադիր տնօրեն Մհեր Անանյանի գլխավորությամբ:

Կիսվել

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

Հանրային խորհուրդը, համաձայն ՀՀ սահմանադրության 161-րդ հոդվածի, կառավարության խորհրդակցական մարմին է և գործում է հանրային խորհրդի մասին ՀՀ օրենքով սահմանված դրույթներով ու սկզբունքներով: Խորհուրդը կազմված է 45 անդամից, որոնք ներկայացնում են հանրային կյանքի տարբեր բնագավառներն ու հետաքրքրությունները, ունեն շոշափելի ու նշանակալի ներդրում իրենց բնագավառներում: Խորհրդում գործում է 15 ոլորտային մշտական հանձնաժողով:Խորհրդի գերակա նպատակն է ապահովել

Կիսվել