ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մատենադարանում դեկտեմբերի 17-ին դասախոսությամբ հանդես է եկել Ավստրիայի գիտությունների ակադեմիայի հետազոտող, դոկտոր Շամիլ Շիխալիևը «Դաղստանյան ձեռագրերի ժանրերի և հնագրության վիճակագրական վերլուծություն» թեմայով։

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ

«Ծաղկելու արվեստ» ստուդիայի կրտսեր խումբը մեկ տարի առաջ համարձակ նախաձեռնության հայտ էր ներկայացրել, որի շրջանակներում 5-10 տարեկան երեխաները սկսեցին իրականացնել «Աշխարհի արարումը» պատկերազարդ ձեռագիր ալբոմի ստեղծումը։ Էջերի ձևավորումն ու կարը, պատկերներն ու տեքստը լիովին փոքրիկների ձեռքի աշխատանքներն են և մանկական անսահման երևակայության ու մտքի արդյունքը։ Ձեռագիր պատկերագիրքը նրանք ստեղծել են՝ ուսումնասիրելով հայկական մանրանկարչությունը։ «Աշխարհի արարումը»

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԴԵՍՊԱՆԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ  «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԳՐՉԱԳՐՎԱԾ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆՆ ՈՒ ՀԱՆՐԱՅՆԱՑՄԱՆ»-Ն ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Մատենադարանին է հատկացրել 74,000 ԱՄՆ դոլար՝ Լեռնային Ղարաբաղում գրչագրված ձեռագիր մատյանների և նրա հնագույն պատմությանն առնչվող բացառիկ վավերագրերի վերականգնման ու հանրահռչակման համար։ Ծրագրի շրջանակում ընտրվել են Գանձասարում, Դադիվանքում, Գնդեվանքում, Խադավանքում, Գտչավանքում և հայկական այլ միջնադարյան վանքերում 13-18-րդ դարերում գրված և նկարազարդված այնպիսի ձեռագրեր, եզակի արխիվային վավերագրեր, որոնք լույս են

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՎԱԳ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ԱՐՄԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ ՎԻԵՆՆԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱՅՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻՆ

Արմինե Մելքոնյանը ներկայացրել է «5-21-րդ դարեր. մատենադարանները և Մատենադարանը՝ հայերեն ձեռագրերի պահոցները» խորագրով զեկուցումը, և մասնակցել «Եվրասիայի ձեռագրական ժառանգությունը. արժեքներ, մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով կլոր սեղան-քննարկմանը (կազմակերպիչներ՝ Ավստրիայի գիտությունների ակադեմիա, Վիեննայի համալսարան և Ավստրիայի Ազգային գրադարան): Մասնակիցների համար կազմակերպվել է հատուկ շրջայց Ազգային գրադարանի թանգարանում, հնատիպ գրքերի և ձեռագրերի, ինչպես նաև ձեռագրերի վերականգման բաժնում: Արմինե

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ, ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԵՎ ԽԱՐՏԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ (ÉCOLE NATIONALE DES CHARTES) ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ

Հանդիպման ընթացքում որոշվել են համատեղ գիտահետազոտական աշխատանքների կոնկրետ ողղությունները, կարևորվել գրքային և արխիվային հավաքածուներում փոխադարձաբար առկա հայերեն ու ֆրանսերեն նյութերի ուսումնասիրությունը, ֆոնդային աշխատանքներ իրականացնող մասնագետների վերապատրաստումն ու թվային հումանիտար գիտությունների ոլորտում կապերի խորացումը: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը հրավիրել է Ֆրանսիայի ազգային գրադարանի վերականգնողներին մասնակցելու 2025-ին կայանալիք «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարին:

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՄԻՋՆԱԴԱՐԱԳԻՏԱԿԱՆ 10-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ»-Ը

Հայաստանյան և արտասհամանյան գիտակրթական տարբեր հաստատություններից գիտաժողովին մասնակցող հետազոտողներին ողջույնի խոսք են հղել Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը և գիտաժողովի կազմկոմիտեի ղեկավար Խաչիկ Հարությունյանը: Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև «ՊԱՐԼՕ ՏԷՐ-ՄԿՐՏԻՉԵԱՆ»-ի ամենամյա մրցանակաբաշխությունը: Գիտական մենագրություն անվանակարգում մրցանակը շնորհվել է գրչության կենտրոնների ուսումնասիրման բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Լուսինե Թումանյանին՝ «Վանականության կանոնները և ծիսակարգերը

Կիսվել

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ L’ŒUVRE D’ORIENT ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Մատենադարանի, ֆրանսիական l’Œuvre d’Orient կազմակերպության և «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի միջև ձևավորված համագործակցության արդյունքում կհրատարակվի «Միջնադարի արքայական գույնը. Կիլիկյան մանրանկարչության գանձը» խորագրով երկլեզու (ֆրանսերեն, անգլերեն) պատկերագիրքը՝ Սաթենիկ Չուգասզյանի հեղինակությամբ։ Մատենադարանի հավաքածուի մաս կազմող 13-րդ դարի կիլիկյան արքունական մանրանկարչության լավագույն նկարազարդ ավետարաններից մեկն առաջին անգամ պատկերագիրք-ուսումնասիրության տեսքով կներկայացվի հայ և միջազգային հանրության լայն շրջանակներին։ Ծրագիրն իրականացվում

Կիսվել

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ՝ «ԿԻՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳԻՐ 2024»-Ի ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՐԿՈՒ ԳԻՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ ԵՐԵՔԱԿԱՆ ՏԱՐՈՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԵԼ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

«Լեզվիմացություն. բազմալեզվություն թե՞ բազմամանրալեզվություն –16-18-րդ դարերի հայերեն ձեռագիր դեղագրքերի և բժշկարանների հանրալեզվաբանական քննություն» խորագրով ծրագրի ղեկավարն է Մատենադարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Կիրակոսյանը։ Ծրագրի անդամներն են Մատենադարանի ավագ գիտաշխատողներ Վեներա Մակարյանը, Գոռ Երանյանը, և ԵՊԲՀ-ի ասիստենտ Գայանե Սահրադյանը։ Ծրագիրը վերաբերում է 16-18-րդ դարերի հայերեն ձեռագիր բժշկարանների, դեղագրքերի, նաև՝ մատենակից և առանձին բառարանագրական երկերի բնագրերի լեզվական հարցերին՝

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՐՎԵՍՏ ԵՎ ԱՐՀԵՍՏ» ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ-ՑՈՒՑԱՍՐԱՀԸ

Առաջին անգամ Մատենադարանի այցելուներին հնարավորություն կտրվի ամբողջական պատկերացում կազմելու մատյանների ստեղծման պատմության, բժշկագիտության մասին: Ծրագրի հիմքում Մատենադարանի բնագրական, մասնավորապես՝ բժշկագիտական և տոմարագիտական ուսումնասիրությունների, փորձարարական-կիրառական հետազոտությունների արդյունքներն են: Ցուցադրված նյութերը և բաղադրատոմսերն առնված են բացառապես ձեռագիր մատյաններից: Բացմանը ելույթ ունեցան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Արվեստի բաժնի վարիչ, ծրագրի ղեկավար Նազենի Ղարիբյանը, ինչպես նաև աջակից կառույցների և

Կիսվել