ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑԻՆ ԱՍՈՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2018 թ. հունիսի 13-14-ին Մատենադարանում տեղի ունեցան ասորագիտական թեմաներով դասախոսություններ՝ ոլորտի առաջատար և ճանաչված պրոֆեսորներ Անդրեա Շմիդտի (Լուվենի Կաթոլիկ համալսարանի Քրիստոնեական մշակույթների և Մերձավոր Արևելքի երկրների ամբիոն) և Գաբի Աբուսամրայի (Լիբանանյան համալսարանի Հնագիտության ամբիոն) կողմից: Դասախոսությունների թեմաներն էին՝  «Մատենադարանի ասորերեն ձեռագրերի հավաքածուն. հմայիլների առանձնահատուկ արժեքը»,  «Մատենադարանի ասորերեն հմայիլների հինմիջագետքյան աղերսները»,  «Միքայել Ասորու «Ժամանակագրութիւնը» և հարցի

Կիսվել

ՌԴ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐ

Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում կազմակերպված ցուցադրությունից հետո,  Ռուսաստանի արտգործնախարարությունը, միջնորդությամբ ՀՀ ԱԳՆ-ի, 2018 թ. մայիսի 10-ին Մաշտոցի անվան Մատենադարանին է նվիրաբերել ցուցադրվող արխիվայն փաստաթղթերից մի քանիսը՝ Ռուսաստանի կայսրության արտաքին քաղաքականության արխիվային ֆոնդերում պահվող հետևյալ արժեքավոր փաստաթղթերի պատճենները.1. Հովհաննես Այվազովսկու նամակը Արտաքին գործերի նախարար Ի. Մ. Տոլստոյին։ 25

Կիսվել

ԱՐԺԵՔԱՎՈՐ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

Լոնդոնաբնակ եղբայրներ Պերճ և Արամ Ռուստեմները  ապրիլի 10-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին նվիրաբերեցին երկու արժեքավոր ձեռագիր՝ Շարակնոց (1663թ., գրիչ՝ Մկրտիչ Անկիւրացի) և Սաղմոսարան-Ժամագիրք (Ժէ. դար, գրիչ՝ Թաթէոս վրդ.): Շարակնոցը հայ միջնադարյան երաժշտածիսական մատյան է, շարականների ժողովածու:Սաղմոսարանը, Սաղմոսաց գիրք, Հին կտակարանի ամենատարածված գրքերից է, բաղկացած 150 գլխից:

Կիսվել

ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

2018 թ. մայիսի 3-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և Հալլե-Վիտտենբերգի Մարտին Լութերի անվան համալսարանի Փիլիսոփայության Ա ֆակուլտետի արևելագիտության ինստիտուտի միջև կնքվեց գիտության և մշակույթի ոլորտում համագործակցության վերաբերյալ պայմանագիր:Կողմերը համատեղ կմշակեն գիտահետազոտական ծրագրեր, կանցնկացնեն սեմինարներ, գիտաժողովներ, համաժողովներ, ինչպես նաև կիրականացնեն գիտաշխատողների և գիտական գրականության փոխանակում:

Կիսվել

ԱՆՎԱՆԻ ՀԱՅԱԳԵՏ ՄԱՅՔԼ ՍԹՈՈՒՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ

Ապրիլի 7-ին՝ ժամը 12:00-ին, Մատենադարանի գլխավոր մասնաշենքի տեսասրահում Երուսաղեմի եբրայական համալսարանի պատվո պրոֆեսոր (professor emeritus), ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր  Մայքլ Սթոունի հոբելյանի կապակցությամբ տեղի ունեցավ միջոցառում: Հայագիտության զարգացման մեջ Մայքլ Սթոունի անգնահատելի ավանդի, գիտական գործունեության մասին միջոցառման մասնակիցներին տեղեկություններ տրամադրեց Մատենադարանի հին բնագրերի ուսումնասիրման և թարգմանության բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Գոհար Մուրադյանը:

Կիսվել

ՌԱՅԱ ԲԼԲՈՒԼՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ «ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ» ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ

Դեկտեմբերի 16-ին Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը Մատենադարանի Հայագիտական տպագիր գրականության և մամուլի բաժնի վարիչ Ռայա Բլբուլյանին 60-ամյա բարեխիղճ աշխատանքային գործունեության կապակցությամբ պարգևատրեց Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով: Շնորհավորում ենք տիկին Բլբուլյանին և մաղթում երկար տարիների կյանք:

Կիսվել

«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ. ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մշակույթների նախարարությունների նախաձեռնությամբ, Հայաստանում սույն թվականի նոյեմբերի 21-23 անց է կացվել  «Ռուսաստանի և Հայաստանի թանգարանները. Մշակույթների երկխոսություն» խորագրով հայ-ռուսական թանգարանային համաժողովը: Այդ առիթով Հայաստան էին ժամանել ռուսաստանյան հեղինակավոր գրեթե բոլոր թանգարանների տնօրեններն ու ներկայացուցիչները: Հայաստանյան և ռուսաստանյան թանգարանների միջև գործակցությունը նորություն չէ, սակայն

Կիսվել

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՍՈՒՐԲ ՂԱԶԱՐ ԿՂԶՈՒ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ 300-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումների բացման արարողությունը: Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսք հղեցին Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արք. Զեքիյանը:Տեր Լևոն արք. Զեքիյանը պարգևատրվեց

Կիսվել

ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» 7-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐԸ

2017 թ. սեպտեմբերի 26-ին Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում ՀՀ Մշակույթի նախարարության և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ մեկնարկեց «Հիշողության կերպարանքները. Ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» 7-րդ միջազգային գիտագործնական սեմինարը:  Նախքան միջազգային սեմինարի մեկնարկը, Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ սեմինարին նվիրված մամուլի ասուլիս։ Լրագրողներին հետաքրքրող  հարցերը պարզաբանեցին և

Կիսվել

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Մաշտոցի անվան Մատենադարանի և Թեհրանի Փերիո Կրթասիրաց միության հետ համագործակցությամբ Մատենադարանի նիստերի դահլիճում սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ Ստեփանոս Երեց Հազարջրիբեցու «Հանգիտագրքի» շնորհանդեսը: Գիրքը նվիրված է 17-րդ դարի երկրորդ կեսի և 18-րդ դարի իրանահայ համայնքի պատմությանը։Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը, որը շեշտեց գրքի բացառիկ աղբյուրագիտական արժեքը և

Կիսվել