![](https://matenadaran.am/wp-content/uploads/2023/12/411055404_757949523027114_4386585939349741554_n.jpg)
Ծրագիրը ներառում է՝
Տեսական հատված
Գործնական հատված
Թեմատիկ շրջայց Մատենադարանում
Ծրագրի տեսական հատվածում աշակերտներին կներկայացվի՝
հին ժամանակներում որտեղ և ինչ պայմաններում են պահվել ձեռագրերը,
ինչպես են վերականգնվում վնասված ձեռագրերը Մատենադարանում,
վերականգնման համար նախատեսված ինչպիսի ժամանակակից գործիքներ և նյութեր գոյություն ունեն։
Գործնական հատվածում աշակերտները կդառնան փոքրիկ վերականգնողներ և կվերականգնեն վնասված թերթեր։
Աշակերտներըկծանոթանան ձեռագրերի վերականգնման հիմնական եղանակներին,
կծանոթանան վերականգնողի մասնագիտությանը,
ստացած գիտելիքի շնորհիվ կկարողանան վերականգնել իրենց գրքերի վնասված թերթերը։
Տարիքային խումբ՝ 5-8-րդ դասարաններ
Խմբում աշակերտների առավելագույն թիվը՝ 30
Ծրագրի տևողությունը՝ 1 ժամ 30 րոպե
Անցկացման լեզուն՝ հայերեն և ռուսերեն
Գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել նշված հեռախոսահամարին` 033 02 80 60