ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԱՅԳ Է ԲԱՑՎՈՒՄ. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՅԳՈՒ ՏԵՍԼԱԿԱՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄԸ
Ցուցադրությունը ներկայացնում է 2025 թ-ի նոյեմբերի 22-ին կայացած Մատենադարանի այգու նախագծման համաստեղծական աշխատարանի արդյունքերը և դրանց վերլուծության հիման վրա ստեղծված այգու երեք տեսլականները։ Աշխատարանին մասնակցել են 39 միջգիտակարգային մասնագետներ՝ արվեստագետներ, համադրողներ, ճարտարապետներ, քաղաքային պլանավորման ոլորտի ներկայացուցիչներ, լուսավորության և ոռոգման մասնագետներ, բուսաբաններ և բնապահպաններ, Մատենադարանի աշխատակիցներ, հումանիտար ոլորտի գիտնականներ, թաղամասի բնակիչներ։ Համաստեղծական աշխատարանը նախաձեռնել են Մատենադարանն










